Բաժիններ՝

Փորձությունների այս օրերին մեր եղբայրությունն ավելի ամրացավ. Տեր Վազգեն

Հոգևոր խորհրդածությունների և միասնական աղոթքի հերթական հանգրվանն Առաջնորդանիստ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին էր:

Հանդիսապետությամբ Արագածոտնի թեմի վարչական խորհրդի ատենապետ Հոգեշնորհ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի, Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում էին մեկտեղվել թեմի հոգևորականները, վանականները, ուխտավոր հայորդիներ՝ միասնաբար աղոթելու սիրելի Առաջնորդ Մկրտիչ Սրբազանի, մեր հոգևոր հայրերի, անազատության մեջ գտնվող հոգևորականների և զավակների, Հայրենիքի, Սուրբ Եկեղեցու և ամենքի համար։

Ժամերգության ընթացքում իր խոսքն հավատացյալների ուղղելով, Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Վագեն քահանա Հովհաննիսյանն հորդորեց, որ ավելի ամրանան հավատքի և սիրո մեջ ու հույսով լցվեն փորձությունները հաղթահարելու ճանապարհին, նշելով.« Փորձությունների այս օրերին մեր եղբայրությունն ավելի ամրացավ, բոլորս Քրիստոսով, որպես ընտանիք գտանք իրար և միասին աղոթքի կանգնեցինք: Եվ մեր անկեղծ աղոթքները լսելի պիտի լինեն, մեր Սրբազան Հայրերը պետք է վերադառնան ու Սուրբ Եկեղեցին շարունակի ծաղկել»:

Ժամերգությանը հոգևոր դասն ու հավատացյալները խոնարհվեցին Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շիրիմին՝ խնդրելով Սրբի բարեխոսությունը:

Միատեղ ու միասիրտ աղոթքն ավարտվեց Հայր Սուրբի Պահպանիչ աղոթքով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031