Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անսպասելի վիճակագրություն»:
«Յուվենթուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն երկու անգամ գրավեց դարպասը «Պարմայի» դեմ խաղում (2:1):
Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ցյուրիխում աշխատանքային ճաշի շուրջ հանդիպում է ունեցել Շվեյցարիա-Հայաստան առևտրի պալատի անդամների և շվեյցարացի, այդ թվում՝ շվեյցարահայ գործարարների հետ:
ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ Սարի Թաղում 40-ամյա տղամարդու առողջությանը ծանր վնաս հասցնելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը կրկին հրավեր է ստացել ղեկավարելու Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախումբը:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Լաուրանո Ռուիզը 82 տարեկան է: Նա հայտնի ֆուտբոլիստ չէր, բայց որպես մարզիչ՝ նա զարմանալիորեն աշխատում էր երիտասարդական թիմերի հետ և երկար տարիներ պատասխանատու էր հանրաճանաչ «Լա Մասիայի» համար։ «Բարսելոնայում» նա ստացել է «ոճի հայր» մականունը:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ իրավաբանական գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերության տնօրենը, խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ի սկզբանե չունենալով հնարավորություն և մտադիր չլինելով կատարելու իր իսկ տված խոստումը, իրավաբանական օգնություն ստանալու համար ընկերությանը դիմած քաղաքացիներից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գումարներ:
Արտաշատի պոլիկլինիկան առաջիկայում նախատեսվում է վերանորոգել բացառապես Արտաշատի ԲԿ-ի միջոցներով:
Հարգելի ՀՀ քաղաքացիներ․ ՀՀ իշխանությունները որոշել են, որ դուք 2020 թվականին օրենսդիր, գործադիր և դատական մարմինների պարգևատրումների, դրամական խրախուսումների և հատուկ վճարների համար վճարելու ենք մոտ 15,5 մլրդ դրամ կամ մոտ 32 մլն ԱՄՆ դոլար:
Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ «Կանաչ կլիմայի» հիմնադրամը հաստատել է «Կանաչ ֆինանասավորման գործիքների ընդլայնումը Հայաստանի Հանրապետությունում» դրամաշնորհային ծրագրի ֆինանսավորումը, որի շրջանակում իրականացնող մարմին է ընտրվել «ԱրմՍվիսԲանկ» ՍՊԸ-ն։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը պատրաստվում է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել դատավոր Աննա Դանիբեկյանին։
Իշխանափոխությունից հետո շրջանառությունից հանվեց ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որը մշակվել էր իրավակիրառական պրակտիկայի բազմակողմանի վերլուծության հիման վրա: Այս նախագիծը նպատակ ուներ լուծելու աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում վեր հանված բազմաթիվ խնդիրներ, ինչպես նաև ապահովելու այս ոլորտում ՀՀ ստանձնած միջազգային մի շարք պարտավորությունների լիարժեք կատարումը:
Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի փաստաբանների իրավունքների պաշտպանության հանձնաժողովը (համակարգող Գևորգ Մկրտչյանի և անդամներ Արմինե Ֆանյանի, Արմեն Ֆերոյանի, Դիանա Շախրամանյանի, Էմին Բեգլարյանի կազմով), ուսումնասիրելով փաստաբան Էդգար Թումասյանի կողմից ներկայացված դիմումը՝ իր և իր վստահորդների հեռախոսային խոսակցությունը գաղտնալսելու վերաբերյալ, պարզել է, որ՝
Հունվարի 22-ին «Ռեալը» Իսպանիայի գավաթի խաղարկությունում կխաղա «Ունիստիստայի» հետ` Սեգունդա Բ-ի թիմ: Այնուամենայնիվ, ինչպես պարզվեց, Սալամանկայի քաղաքապետը, ամենայն հավանականությամբ, չի ներկայանա հանդիպմանը:
Ռուսաստանի ժողովրդական արտիստ Դմիտրի Խառատյանը հունվարի 21-ին իր 60-ամյակը համերգով կնշի Պետերգուրգում, եւս մեկ հոբելյանական համերգ կկայանա փետրվարի 12-ին Մոսկվայի Կրեմլի պալատում։
Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիան մտահոգիչ է համարում Հայաստանի առաջնությանն աղջիկների մասնակցության քանակը:
Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց առաջնությունների չեմպիոնները հայտնի են:
Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը հունվարի 20-ին հրապարակել է Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի հերթական ընտրությունների օրվա մասին տեղեկությունը:
Արդարադատության նախարարի տեղեկալ Վահե Դանիելյանը հունվարի 20-ին Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Սպասարկման գրասենյակում քաղաքացիների հետ միասին անցել է մի շարք փաստաթղթերի ստացման փուլերով, ներկա եղել զույգերի կողմից ամուսնության գրանցման, ծննդյան վկակայանի կրկնօրինակի ստացման, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մեջ ուղղման համար ներկայացվող փաստաթղթերի հանձնման և ստացման գործընթացին:
Հունվարի 20-ին կլրանար իտալացի ականավոր ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի հարյուր տարին: Իտալիայում հոբելյանական տարեթվին նվիրված է ընդարձակ ծրագիր, որը նախատեսված է ամբողջ 2020 թվականի համար։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հորդորում է քաղաքացիներին սոցիալական տարբեր ծառայությունների դիմելիս հայտը գրանցել գրավոր:
Նախ՝ այդպես էլ չկա խոստացված և սպասված նոր նախագիծը: Դրա անհրաժեշտության մասին իշխանությունները խոսում են՝ մեր պարբերաբար հիշեցումներից հետո: Իսկ աշխատանքային իրավունքների պաշտպանության բացահայտված բազում խնդիրները շարունակում են չլուծված մնալ՝ օրվա իշխանությունների բարի ցանկությունից անկախ:
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Վայոց ձորի մարզի բնակչի կողմից անձանց մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով զգալի և առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Վերջին օրերին հայ հանրության ողջ ուշադրության կենտրոնում հունվարի 17-ին Երևանում Պարյուր Սևակի փողոցում գտնվող իր բնակարանում ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի դիակի հայտնաբերման փաստն էր, որը ամենատարբեր մեկնաբանությունների ու կարծիքների տեղիք տվեց։ Թե իրականում ինչ հանգամանքներում և ինչ պատճառներով է մահացել ԱԱԾ նախկին տնօրենը, զերծ կմնանք որևէ գնահատական և մեկնաբանություն անելուց, քանի որ գործը գտնվում է նախաքննական վարույթում, և դեռևս շատ մանրամասներ հայտնի չեն, կփորձենք ավելի շատ անդրադառնալ դեպքի հոգեբանական և բարոյական հետևանքներին։
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին ՀՀ գլխավոր դատախազի որոշման դեմ պաշտպանի բողոքի քննությունը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանին։ «Փաստինֆո»-ի տեղեկությունները հաստատեց փաստաբան Ամրամ Մակինյանը։ Նկատենք՝ Մեսրոպ Մակյանը նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամ է։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Փաշինյանի բարեկամական միջավայրից մի քայլած անձնավորություն, որի պատկերացումները բարոյականության մասին սկսվում և ավարտվում են պետական միջոցների հաշվին անպտուղ կայֆերով և, ըստ մամուլի հրապարակումների, մասնավոր հատվածի որոշ ներկայացուցիչների ստվերային «կռիշայությամբ., այսօր որոշել է ինձ բարոյականության դասեր տալ:
Իսպանիայում առնվազն երեք մարդ է զոհվել անբարենպաստ եղանակի պատճառով, որն ուղեկցվում է քամու ուժգին պոռթկումներով եւ ձյան տեղումներով:
Դահուկավազքի հավաքականում պահեստային մարզիկների խնդիր կա: