Boeing ընկերությունը պլանավորում է 777X մոդելի նոր հանրանավի առաջին թեստային թռիչքն անցկացնել այս շաբաթ:
ՀՀ ՊՆ աշխատանքային խումբը մասնակցում է հունվարի 21-ից 23-ը ՀԱՊԿ միացյալ շտաբում անցկացվող «ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների համատեղ պատրաստության 2021թ. պլանի» նախագծի քննարկմանն ու ՀԱՊԿ անդամ պետությունների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների խորհրդատվություններին:
Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսով հիվանդության դեպքերի թիվն աճել է մինչեւ 217: Հունվարի 20-ին այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
«Փնթի մսավաճառը ինքն ա». ֆերմերը` Գեորգի Ավետիսյանին. ֆերմերներ
Հունվարի 20-ին Եղեգնաձորի «Սուրբ Աստվածածին» եկեղեցում մատուցվել է Սբ. Պատարագ, որին մասնակցել են ձմեռային զորակոչի շրջանակում պարտադիր զինվորական ծառայության մեկնող զինակոչիկները, Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, մարզի զինվորական կոմիսար Արմեն Հովսեփյանը, 4-րդ զորամիավորման սպաներ, զինակոչիկների հարազատները:
Ադրբեջանի պետական նավթընկերությունը (SOCAR) բելառուսական կողմի հետ բանակցություններ է վարում այդ երկրին ադրբեջանական նավթի մատակարարման շուրջ:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը պարգևատրվել է «ՀԱՊԿ անդամ երկրների ռազմաքաղաքական ինտեգրման ամրապնդման գործում ակտիվ մասնակցության համար» պատվոգրով:
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հունվարի 21-ին ՊՆ վարչական համալիրում հանդիպել է զինված ուժերի հետ համագործակցող մատակարար ընկերությունների ու անհատ ձեռներեցների հետ:
Իսպանիայի իշխանությունները հունվարի 21-ին հավանություն են տվել երկրում արտակարգ կլիմայական իրադրության վերաբերյալ հռչակագրի հաստատման համաձայնագրին:
Հանդիպում Արարատի մարզպետարանում. Գյուղացիները դեմ են սպանդանոցային մորթին. ՈՒՂԻՂ
Հանրության շրջանում մեծ դժգոհություն է առաջացրել բացառապես սպանդանոցների միջոցով անասունների մորթի կազմակերպման կառավարության որդեգրած դիրքորոշումը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ շարունակվել են վարչապետի աշխատակազմի 2020թ. բյուջեի շրջանակում նախատեսված ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ քննարկումները:
ԱՄՆ-ը կմիանա մեկ տրիլիոն ծառ տնկելու նախաձեռնությանը:
Տայվանում հաստատվել է կորոնավիրուսով հիվանդանալու առաջին դեպքը:
Շարունակվում է կենսաթոշակի անցնող անձանց աշխատանքային կեղծ ստաժերի հավելագրումը, իսկ աշխատանքային ստաժը կենսաթոշակի իրավունքի և չափի որոշման հիմքերից է: Կենսաթոշակային իրավունք տվող, առնվազն 10 տարվա ստաժ ունեցող քաղաքացիները կենսաթոշակի անցնում են 63 տարեկանից, իսկ չունեցողները՝ 65 տարեկանից: Առաջին 10 տարվա դեպքում կենսաթոշակային իրավունք տվող յուրաքանչյուր տարվա ստաժը բարձրացնում է կենսաթոշակի բազային չափը՝ 950 դրամով:
Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշման դեմ փաստաբանի բողոքը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) գտնում է, որ հարկ է մոտ ժամանակներս նոր թոքաբորբի, որն առաջանում է 2019-nCoV կորոնավիրուսից, տարածում սպասել Չինաստանում եւ, հնարավոր է, այլ երկրներում: Հունվարի 21-ին Ժնեւում կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել է ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Թարիք Յազարեւիչը։
Հունվարի 21-ին ՊԲ-ում անց է կացվել ռազմական խորհրդի նիստ, որին ներկա է գտնվել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը համաձայնություն չի տալիս Ղազախստանից Բելառուսի համար նավթի մատակարարումներին։
Հրապարակվում է Արմեն Թավադյանի խափանման միջոցը փոխելու մասին որոշումը. ՈւՂԻՂ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին բուժման նպատակով Ֆրանսիա ուղարկելու միջնորդությունը:
Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների՝ ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ պաշտպանական կողմի պարզաբանումները լսելու խնդրանքներին, քրեական գործի նյութերին ծանոթնալուց հետո, այս փուլում, դեռևս ներկայացնում ենք հետևյալը.
Հինգ տարեկան երեխան, որը վերջերս է Չինաստանից ժամանել Ֆիլիպիններ, կարող է վարակված լինել նոր տիպի թոքաբորբով: Այդ մասին հունվարի 21-ին հայտնել է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Ֆիլիպինների առողջապահության նախարար Ֆրանսիսկո Դուկեին։
Կենտրոնական Չինաստանի Ուհան քաղաքում նոր տիպի թոքաբորբից մահացած մարդկանց թիվը հասել է վեցի: Այդ մասին հունվարի 21-ին հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ վկայակոչելով քաղաքային իշխանությունների հայտարարությունը։
Այսօր ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ դիմելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանին, ասաց. «Երբ Սուրեն Գրիգորյանն այստեղ խոսում է, ուզում եմ ասել՝ պարո՛ն Աշոտյան, պարիկով եկել եք, որ ի՞նչ անենք»:
Հունվարի 21-ի, 25-ի ցերեկը, 22-ին, 23-ի գիշերը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 23-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 24-ին շրջանների զգալի մասում, 25-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն:
Տասնութ մեդալ մեկ միջազգային օլիմպիադայից. Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի և «Քվանտ» վարժարանի սաները օրերս լուրջ արդյունքներով են վերադարձել Ղազախստանի Ալմաթի քաղաքում տեղի ունեցած Ժաուտիկովյան միջազգային 16-րդ օլիմպիադայից: Այս օրերին նրանք չեն դադարում պատմել իրենց հաջողությունների մասին՝ հպարտությամբ ներկայացնելով նվաճած մեդալները:
Իսկ եթե ինձ հիշելու պատճառն այլ է, օրինակ՝ նախկինում տարած հոգեբանական տրավմա, լատենտ համակրություն կամ ԱԺ դահլիճում շրջող Համլետի հոր ուրվականը, ապա նա պարզապես կարող է հավաքել իմ հեռախոսահամարը ՝ առանց փնտրելու իմ շողքն որոշ պատահական և անդեմ անցորդների մեջ»:
Մեկ տարի անց նույն հողատարածքը գնահատվել է 537․500․000 դրամ ու ներդրվել նույն անձին պատկանող մեկ այլ ընկերության կանոնադրական կապիտալում, այնուհետև փոխանցվել մեկ այլ ընկերության։
Չինաստանում շարունակում է ավելանալ այն անձանց թիվը, որոնք վարակվել են նոր տիպի կորոնավիրուսով: