Բաժիններ՝

Մեղադրանք է առաջադրվել անձնական տվյալներ հրապարակելու սպառնալիքով շորթում կատարելու համար. Քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Վայոց ձորի մարզի բնակչի կողմից անձանց մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով զգալի և առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ: Հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը և տեղեկացնում, որ վերջինիս մեղադրանք է առաջադրվել:

Իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Վայոց ձորի բնակիչը՝ ծնված 1991թ. շորթմամբ հափշտակություններ կատարելու դիտավորությամբ, 2016թ. օգոստոսին «Օդնոկլասսնիկի.ռու» սոցիալական ցանցում կեղծ տվյալներով գրանցված իր անհատական էջով ծանոթացել է Երևան քաղաքի բնակչի հետ: Վերջիններս մտերմացել են, ինտիմ բնույթի հաղորդագրություններ ուղարկել միմյանց, որից հետո անձի մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով, 2016թ. օգոստոսի 11-ից մինչև 2020թ. հունվարի 07-ն ընկած ժամանակահատվածում, վճարային համակարգերով փոխանցման եղանակով, շորթմամբ մաս-մաս ստացել է ընդհանուր 3.244.985 ՀՀ դրամ գումար՝ Երևան քաղաքի բնակչին պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Բացի այդ, 2017թ. մայիս ամսին, 29-ամյա տղամարդը, նույն եղանակով ծանոթանալով Երևան քաղաքի մեկ այլ բնակչի հետ, մտերմացել է վերջինիս հետ և անձի մասին արատավորող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով, 2017թ. մայիսի 08-ին վերջինիս վճարային տերմինալով իրեն զգալի չափերի գումար փոխանցելու պահանջ է ներկայացրել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 29-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս