Բաժիններ՝

Դահուկավազքում պահեստային մարզիկների խնդիր կա

Դահուկավազքի հավաքականում պահեստային մարզիկների խնդիր կա: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Հայաստանի հավաքականի մարզիչ Արթուր Միքայելյանը: «Հայաստանի այս առաջնությունը մի քիչ բարդ ստացվեց, քանի որ ձյան պակաս կար: Առաջնությունը ցույց տվեց, որ պահեստային մարզիկներ չունենք, և նույն մարզիկներն են անընդհատ մեդալակիրներ դառնում: Մեզ հիմա այլ տարիքային խմբերում էլ մարզիկներ են պետք»,-ասաց Միքայելյանը:

Խոսելով Հայաստանի բացարձակ չեմպիոն Միքայել Միքայելյանի մասին` մարզիչը շեշտեց, որ առաջնային խնդիրն այն է, որ Միքայելը քիչ-քիչ մարզավիճակ հավաքի, քանի որ առաջիկա շաբաթների ընթացքում կարևորագույն միջազգային մրցաշարեր ունի:

Մինչ աշխարհի երիտասարդների առաջնությունը Հայաստանի երեք ներկայացուցիչները` Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը և Թադևոս Պողոսյանը, Շվեդիայում կմասնակցեն աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին: Իսկ աշխարհի երիտասարդների առաջնությանը կմասնակցի միայն Միքայել Միքայելյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031