Փոխնախարար Դանիելյանը ծանոթացել է ՔԿԱԳ ծառայությունների մատուցման գործընթացին
Արդարադատության նախարարի տեղեկալ Վահե Դանիելյանը հունվարի 20-ին Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության Սպասարկման գրասենյակում քաղաքացիների հետ միասին անցել է մի շարք փաստաթղթերի ստացման փուլերով, ներկա եղել զույգերի կողմից ամուսնության գրանցման, ծննդյան վկակայանի կրկնօրինակի ստացման, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մեջ ուղղման համար ներկայացվող փաստաթղթերի հանձնման և ստացման գործընթացին:
Ինչպես հաղորդում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, փոխնախարարը տեղում ՔԿԱԳ գործակալության պետ Անի Մխիթարյանի հետ քննարկել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման ոլորտում մատուցվող ծառայությունների տրամադրման ժամկետներն ու գանձվող վճարները կրճատելուն, ինչպես նաև վարչարարությունը պարզեցնելուն ուղղված մի շարք հարցեր և ընդգծել քաղաքացիների համար պետության կողմից մատուցվող ծառայությունները մատչելի ու հասանելի դարձնելու նպատակադրումը:
Վահե Դանիելյանը շրջայցի ընթացքում Ամուսնության պալատում մասնակցել է նաև զույգի ամուսնության գրանցման պաշտոնական արարողությանը: