Այսօր խորհրդարանում «Քրեական օրենսգրքում» և «Քրեական դատավարության մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծերի քննարկման ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր ելույթում նշեց, որ բազմաթիվ առիթներով նշել են, որ դեմ են հանցավորությանը, սակայն պահում են այն սկզբունքը, որ մարդուն պետք է դատեն իր արարքների համար:
«ՀՀ-ում գործունեություն են իրականացնում գոյություն չունեցող ԶԼՄ-ներ». Արման Բաբաջանյան։
«Ոնց որ «Մենք ենք մեր սարերը» լինի» . Գյուղացի
«Սուտ հեքիաթներ են, էշ ու ձի, առողջ ու հիվանդ անասուն». Գյուղացի:
ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց զինծառայողին ինքնասպանությանը դրդելու համար նախատեսված պատիժը խստացնող օրենքի նախագիծը:
Երբ տեղի ունեցավ «սիրո և թավշյա հեղափոխությունը», ապա ամենամեծ պատրանքն էր, թե այն տեղի է ունենում մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու համար։ Որ ամեն մարդ պետք է տեր լինի իր և երկրի ճակատագրին։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 21-ին Ստեփանակերտում մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին՝ նվիրված 2019 թվականի արդյունքներիամփոփմանը եւ 2020 թվականի անելիքներին:
Հունվարի 18-ին ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ավիացիոն անվտանգության աշխատակիցների հետ բաժին բերման են ենթարկել Երևան-Մոսկվա չվերթի ուղևորներից մեկին։
«Իսլամական պետության» նոր ղեկավար է դարձել Ամիր Մուհամեդ Աբդուլ Ռահման ալ Մավլի ալ Սալբին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշում է ծննդյան 31-ամյակը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Շվեյցարիայի Դավոս քաղաքում մասնակցել է Համաշխարհային տնտեսական համաժողովի բացմանը, որն այս տարի անցկացվում է «Շահագրգիռ կողմերը՝ հանուն աշխարհի համախմբման և կայունության» խորագրով:
Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը հայտարարել է, որ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737-ը խոցվել է «երկիր-օդ» դասի փոքր հեռահարության երկու հրթիռով, որոնք արձակվել էին «Տոր-Մ1» զենիթահրթիռային համալիրից:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
v
Գյուղացիները փակել են Մխչյան գյուղի ճանապարհը. Բողոքի ակցիա ընդդեմ սպանդանոցների.։
Բյուջե 2020-ում պարտադիր պետք է անդրադարձ լիներ գազի գնի հնարավոր թանկացման ռիսկերին, սակայն այս խնդիրը ներառված չէ Բյուջեի մասին օրենքի ռիսկերի բաժնում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ, ԱԺ ֆինանսական և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Մինասյանը։
ԱԺ նիստը՝ ՈՒՂԻՂ։
Հունվարի 19-ին Բեռլինում անցկացվել է միջազգային համաժողով` նվիրված Լիբիայում իրավիճակի կարգավորմանը։ Լիբիայի հակամարտության կողմերից և Ռուսաստանի ու Թուրքիայի առաջնորդներից բացի, համաժողովին մասնակցել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն և մի շարք պետությունների ներկայացուցիչներ:
«Հրապարակ» թերթն իր խմբագրականում գրում է. «Ես հասկանում եմ, որ իշխանություն կրողները կարող են ունենալ համակրանքներ ու հակակրանքներ, ի վերջո, նրանք էլ միս ու արյունից կազմված մարդիկ են։ Բայց երբ վաստակ ունեցող, բարձր պետական պաշտոն զբաղեցրած անձի հոբելյանը շնորհավորելիս կամ մահը ցավակցելիս էլ են այդ համակրանք-հակակրանքներով առաջնորդվում, չեմ հասկանում։
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`
Հունվարի 21-ին՝ ժամը 03:21-ին, 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Երևանի Իտալիայի փողոցում՝ զբոսայգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Դաժանաբար ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակը շարունակում է նույնը մնալ։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«Իրատես» թերթը գրում է. «ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ողբերգական մահը մեր հանրության հոգեբանության ախտերն ավելի ցցուն դարձրեց։ Շատերն իրենց հոգու իրական պատկերն ու մաղձն անխնա շաղ տվեցին, թունավորեցին օդը։ Ախտորոշումներ տվողներն էլ չուշացան, «դաս» տվողներն էլ, թե՝ դիակապտություն եք անում մարդու մարմինը դեռ չսառած։
ԱԺ-ի լուսավորության դիզայնն է, ես շատ հավանեցի»:
Ջրային հարցերով Եվրոպական երիտասարդական խորհրդարանի 15-րդ նիստի ընթացքում Հայաստանի պատվիրակության անդամ Հասմիկ Բարսեղյանն ընտրվել է խորհրդարանի նախագահ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունն այնքան հարմար է տեղավորվել Սերժ Սարգսյանի «հագով կարված կոստյումի» մեջ, որ դրանից չհրաժարվելու համար Գյուլնազ տատի հեքիաթներն է հրամցնում։ Սուպերվարչապետական համակարգը փոփոխության ենթարկվելո՞ւ է, ինչպես ժամանակին պահանջում էր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը․ հարցին Լիլիթ Մակունցը պատասխանել է․ «Վարչապետը սուպերվարչապետական համակարգ ասելով՝ նկատի ուներ կեղծված ընտրությունների արդյունքում պարտադիր կերպով ձեւավորվող ՏԻՄ իշխանությունները: Մենք այսօր նման բան չունենք»։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հունվարի 16-ին ՀՀ ոստիկանությունը հատուկ միջոցառում էր իրականացրել Արագածոտնի մարզում, եւ տարբեր կասկածանքներով ոստիկանության բաժիններ էին բերման ենթարկվել, այսպես ասած, քրեական ենթամշակույթ կրող անձինք:
«Փաստ» թերթը գրում է․ «Անասնաբույծների ու մսավաճառների բողոքի ակցիան երեկ ավելի մեծաքանակ էր, ու չնայած 88-ի՝ «Լենին, պարտիա, Գորբաչով» կոչերի հանգվույն դեռ հնչում են «դուխով» կոչեր, այդուամենայնիվ, բողոքողների հռետորաբանությունը գնալով կոշտանում է, իսկ բողոքի ալիքը՝ ուժգնանում:
«Իրատես» թերթը գրում է. «ՀՀԿ-ականներն այսօրվա իրավիճակի լուծման բանալին համարում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Սակայն դեռեւս խուսափում են ակտիվ գործողություններ սկսելուց, ավելին, չի խոսել անգամ Սերժ Սարգսյանը։
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե իշխանություններն ամենեւին չեն ուզում, որ մարտի 1-ի գործը բացահայտվի։ Չեն ուզում, որովհետեւ հիշյալ «գործ»-ում բավականին «մութ էջեր կան» նաեւ իրենց վերաբերող։ Եվ բացառապես դրանով է պայմանավորված, որ նախկին գլխավոր դատախազ, բոլոր ժամանակներում «գորշ կարդինալի» համարում ունեցող Աղվան Հովսեփյանին իշխանությունները մատով անգամ չեն կպչում։