Հայ գործարարի կողմից նախագծված ու «Ռոլս-Ռոյս» ընկերության կողմից սկզբնականորեն մերժված մեքենան հավանաբար կվաճառվի 30․000 ֆունտ ստերլինգով, չնայած այն հանգամանքին, որ այն արդեն ներկայիս տիրոջ վրա արժեցել է շուրջ 7 անգամ ավելի գումար։
Եթե առավոտյան շտապում եք աշխատանքի. նախաճաշ՝ 15 րոպեում:
Ամերիկացի երգչուհի եւ դերասանուհի Լեդի Գագան այլեւս չի թաքցնում նոր սիրեցյալի հետ իր հարաբերությունները, որի հետ դիմավորել է Նոր տարին:
Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ամերիկացի երգչուհի եւ երգերի հեղինակ Արիանա Գրանդեն դարձել է առաջին կատարողը, որի երեք տարբեր ալբոմներից երաժշտությունը Spotify սթրիմինգային ծառայությունում ներկայացրել են 3,5 միլիարդ անգամ:
Մեծ Բրիտանիայի իշխանությունները մտադիր են մինչեւ 2035 թվականը երկրի տարածքում արգելել բենզինային եւ դիզելային շարժիչներով նոր ավտոմոբիլների, ինչպես նաեւ հիբրիդային ավտոմեքենաների վաճառքը:
Սուպերմոդել Իրինա Շեյքը եւ դերասան Բրեդլի Քուփերը բաժանումից հետո առաջին անգամ միասին են ներկայացել Լոնդոնում անցկացված BAFTA-ի մրցանակաբաշխության երեկույթին:
Համացանցում արագ տարածում է գտնում «Street Workout Armenia»-ի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հրապարակված տեսանյութը, որում երևում է, թե ինչպես են հայ զինվորները բարդ հնարքներ իրականացնում պտտաձողի վրա:
Ժամանակակից հասարակությունը հաճախ անվանվում է մեդիոկրատիկ, որտեղ իրական իշխանությունը պատկանում է զանգվածային լրատվության միջոցներին: Ինչպես քանիցս նշել ենք՝ արդի աշխարհում քաղաքական տեղեկատվական-հաղորդակցական գործընթացներում հաճախ կիրառվում են ոչ թե առանձին հնարքներ, այլ հատուկ մանիպուլյատիվ տեխնոլոգիաներ: Այս պարագայում առանձնահատուկ դերակատարում ունեն քաղաքական առասպելների ստեղծումն ու տարածումը։ Յուրաքանչյուր տուրբուլենտ փուլում, որում ներկայումս գտվում է մեր հասարակությունը, մեծ են ռիսկերը մարդկանց «ուղեղների լվացման» և մանիպուլյացիոն մեթոդների համար։
Հունվարի 30-ի լուսադեմին ոստիկանության էրեբունու բաժնում ահազանգ ստացվեց, որ գողացել են Նուբարաշենի 11-րդ փողոցի մթերային խանութի վճարահաշվարկային տերմինալը, որի մեջ մի քանի հարյուր հազար դրամ կար։
Եվրամիության երկրներ կարճաժամկետ մուտքի նոր կանոններ են գործում փետրվարի 2-ից: Կանոնների փոփոխությունը վերաբերում է բոլոր այն երկրների քաղաքացիներին, որոնք պետք է ունենան վիզա՝ ԵՄ երկրներ մուտք գործելու համար:
Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է «Վեսթ Հեմի» երկու երկրպագուների, ովքեր «ցույց են տվել հոմոֆոբ ժեստեր» Բրայթոնի դեմ խաղի ժամանակ (3:3), հայտնում է Sky Sports-ը:
Մեզ խանգարում է ստեղծված իրավիճակը, մեզ խանգարում է այն, որ Հրայր Թովմասյանը որոշել է ինքն իրենով մարմնավորել ամբողջ դատական համակարգը, որոշել է իր ամբողջ անցած քաղաքական ուղիով հանդերձ՝ փորձել աշխատել, ներկայացնել Հայաստանում տիրող իրավիճակը՝ որպես հակաժողովրդական: Ամբողջ աշխարհը հիանում է մեզնով, իսկ Հայաստանում որոշ մարդիկ այնպես են ներկայացնում, կարծես 37 թիվն է: Բոլոր միջազգային չափորոշիչներով մենք թռիչքներ ենք ապրում, իսկ այստեղ ինչ-որ մի խումբ առավոտից երեկո զբաղված է մեզ փնովելով, ընդ որում, հաջողությունները ներկայացնելով՝ որպես անհաջողություններ: Անկեղծ ասած՝ այդ մոտեցումը չեմ հասկանում:
ՀՀ գործող իշխանություններն արդեն բացահայտ չեն թաքցնում, որ իրենց նպատակն է՝ դատական համակարգում սեփական քաղաքական նկրտումները. ամեն գնով պետքէ ազատվել Հրայր Թովմասյանից: Օրերս անդրադառնալով ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակին՝ Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե «այս ամենը շատ շուտով կհանգուցալուծվի»:
Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում 2019-ին կատարվել է չարորակ նորագոյացությունների 2562 վիրահատություն՝ 2018-ի 1850-ի դիմաց:
ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է կազմակերպված խմբի կողմից «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲ ընկերությունից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով ևս մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը:
Արցախի Շահումյանի շրջանի Քարվաճառ քաղաքի բնակիչ, քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը դադարեցրել է հացադուլը:
Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Ավագյանի մահվան դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրյալ Դավիթ Մովսիսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
«Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնեթը հերքել է տեղեկությունը, թե ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Տոտենհեմը» ֆուտբոլիստին վերադարձնելու փորձ է կատարել և խոսել է «Արքայական ակումբից» նրա հնարավոր հեռանալու մասին:
Ճանապարհային ոստիկանությունը համաձայնեցնելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ, ժամը 16.45-ից արգելել է երթևեկությունը Սևան-Դիլիջան ավտոճանապարհին, Սևանի թերակղզուց-Դիլիջան քաղաքի շրջանաձև խաչմերուկ:
Այսօր ԱԺ-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը 5-րդ ալիքի լրագրողի հարցին հեգնական պատասխան տվեց` հիշեցնելով վերջինին, թե որ լրատվամիջոցն է նա ներկայացնում:
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարեկ Մկրտչյանը Իսլանդիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին նպաստելու նպատակով Ռեյկյավիկում մի շարք հանդիպումներ է ունեցել խորհրդարանականների ու ակադեմիական բնագավառի ականավոր ներկայացուցիչների հետ:
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեսսի Լինգարդը հայտնվել է «Ատլետիկոյի» և «Ռոմայի» հետաքրքրությունների շրջանակում, հայտնում է ESPN-ը:
Նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 4-ին ստորագրել է մի շարք օրենքներ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագրեր է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վարչապետ Լի Կեցյանին՝ կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ:
Բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները ճանապարհային ոստիկանների հետ համատեղ Սյունիքի և Քրիստափորի փողոցների խաչմերուկում ստուգել են Գորիս քաղաքի 24-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան:
Չինաստանն ամերիկացի մասնագետներին թույլատրել է միանալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պատվիրակությանը նոր կորոնավիրուսի ուսումնասիրման գործում:
Պետությունը քաղցկեղը վաղ կամ նախաքաղցկեղային փուլում հայտնաբերելու նպատակով ավելացնում է սքրինինգային հետազոտությունների թիվը:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարող է տուգանվել մամուլի ասուլիսից ուշանալու պատճառով: Ինչպես հայտնում է Manchester Evening News-ի լրագրող Ստյուարտ Բրենանը, իսպանացին 45 րոպե չի լքել իր թիմի հանդերձարանը:
Հարցման արդյունքները հրապարակում եմ ստորև, և ուզում եմ նշել, որ «ԱՅՈ» քվեարկած 4 անձանցից 2-ը կեղծ օգտատերեր են, 1-ը գործող իշխանության ժամանակ պաշտոնի էական բարձրացում ունեցած անձ։