
«Չեմ կարծում, որ Բեյլը կվերադառնա «Տոտենհեմ»». գործակալ

«Ռեալի» հարձակվող Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնեթը հերքել է տեղեկությունը, թե ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Տոտենհեմը» ֆուտբոլիստին վերադարձնելու փորձ է կատարել և խոսել է «Արքայական ակումբից» նրա հնարավոր հեռանալու մասին:
«Արդյո՞ք հունվարին «Տոտենհեմն» առաջարկ է արել Գարեթին: Ոչ: Լևին կարող էր թռչել Մադրիդ, ես չեմ կարող ասել՝ նա դա արե՞լ է, թե՞ ոչ: Գարեթը շատ ուրախ է «Ռեալում»: Եվ եկեք իրատես լինենք. ֆինանսական տեսանկյունից ակումբների մեծ մասի համար նա անհասանելի է: Հեշտ է ասել. «Անտեսիր գումարը և գնա ուրիշ տեղ խաղալու», բայց խոսքը միայն փողի մասին չէ: Խոսքն ապրելակերպի և երեխաների մասին է, որոնք մեծացել են Մադրիդում:
Ինչ վերաբերում է «Տոտենհեմ» հնարավոր վերադարձին, ես չեմ կարծում, որ դա տեղի կունենա: Գարեթն այժմ շատ լավ իրավիճակում է: Երբ նրա պայմանագրի ժամկետը լրանա, ես հուսով եմ, որ նա կնստի իմ և իր ընտանիքի հետ և կորոշի, թե ինչ է ուզում անել հաջորդիվ»,- Բարնեթին է մեջբերում talkSPORT-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը