
«Ո՞վ է ավելի շատ հարկեր մուծել 2019թ-ին՝ «Փեթա՞կը», թե՞ «Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնը». Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան Արա Գալոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Նորից մոտեցավ ու կրկին հարցրեց
Հարցրեց «Ո՞վ է ավելի շատ հարկեր մուծել 2019թ-ին՝ հանրահայտ «Փեթա՞կը», թե՞ «Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնը»։
Բայց պատասխանը բոլորը գիտեն։
Որովհետև պաշտոնապես արդեն ասված է՝ «Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնը» մուծել է 579․753 մլն դրամ հարկ։ Իսկ «Փեթակը»՝ 532․002 մլն դրամ։
Տարբերությունը մոտ 47․751 մլն դրամ է»: