«Վեսթ Հեմի» երկու երկրպագուներ ձերբակալվել են հոմոֆոբ ժեստերի համար
Լոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է «Վեսթ Հեմի» երկու երկրպագուների, ովքեր «ցույց են տվել հոմոֆոբ ժեստեր» Բրայթոնի դեմ խաղի ժամանակ (3:3), հայտնում է Sky Sports-ը: Նրանք ավելի ուշ ազատ են արձակվել, իսկ մեկ այլ տղամարդ բերման է ենթարկվել ընդհանուր վիրավորանքների պատճառով:
Դեկտեմբերին «Վեսթ Հեմի» երկրպագուները «Չելսիի» դեմ խաղի ժամանակ վանկարկում էին հոմոֆոբ արտահայտություններ: Այդ ժամանակ ակումբը հայտարարեց, որ ոչ մի դեպքում չի ընդունում նման պահվածքը:
Նման դեպքեր են գրանցվել նաև «Միլուոլ»-«Ռեդինգ» և «Բրայթոն»-«Չելսի» խաղերում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը