«Հայտարարում եմ, որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ստախոս է»
Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ իմքայլական Մակունց Լիլիթի խոսքերի հավաստիությունը ստուգելու համար, իմ հարթակում իրականացրեցի հարցում։
Հարցման արդյունքները հրապարակում եմ ստորև, և ուզում եմ նշել, որ «ԱՅՈ» քվեարկած 4 անձանցից 2-ը կեղծ օգտատերեր են, 1-ը գործող իշխանության ժամանակ պաշտոնի էական բարձրացում ունեցած անձ։
Առաջին դեպքը չէ, որ գործող իշխաբությունն իր հակաիրավական և անգրագետ գործողությունները հենում է «ժողովրդի» ուսերին, բայց գնալով կարծես այդ ուսերը պակասում են։
Հիմք ընդունելով իմ կողմից անցկացված քվեարկության արդյունքները, հայտարարում եմ, որ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ՍՏԱԽՈՍ Է։
Նա կամ պետք է հիմնավորի, թե կոնկրետ ով/ովքեր են դիմել իրեն նման պահանջով, ինչ եղանակով և կամ/որտեղ, կամ պետք է պաշտոնապես ներողություն խնդիրի ակնհայտ կեղծ հայտարարություն անելու և մի խումբ անձանց ապօրինության մեջ ներքաշելու համար։
#սուտՄակունց»:
Երեկ իմքայլական Մակունց Լիլիթի խոսքերի հավաստիությունը ստուգելու համար, իմ հարթակում իրականացրեցի հարցում։Հարցման…
Gepostet von Robert Hayrapetyan am Dienstag, 4. Februar 2020