Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին՝ 2008-2018 թվականներին, Արցախի Պաշտպանության բանակի սպառազինման և վերազինման քաղաքականությունը որդեգրվեց որպես ռազմաքաղաքական առաջնահերթություն՝ ի պատասխան տարածաշրջանային ռազմական հավասարակշռության խախտմանն ու Ադրբեջանի բացահայտ ագրեսիվ պատրաստություններին։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթ է նախաձեռնել Նիկոլ Փաշինյանի՝ քահանայի քեռակնոջ մասին գրառման վերաբերյալ. այս մասին լրագրողներին ասաց հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Մարիամ Գալստյանը։
Հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ համաժողովում Ռուս-հայկական գործարար խորհրդի նախագահ Արայիկ Թաթոյանը հայտարարեց, որ «Վերին Լարս» բազմակողմ ավտոմոբիլային անցակետին տեսականորեն կարող է այլընտրանք դառնալ մուլտիմոդալ երթուղին Տրանսկովկասյան մայրուղով։
Հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ համաժողովը վկայում է հայ-ռուսական հարաբերությունների խորացման նկատմամբ ունեցած հանձնառության մասին։ Համաժողովի բացման խոսքում այս հայտարարությունն արեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նախ՝ կաթողիկոսը միայն հայաստանյան հանրության հոգևոր ներկայացուցիչը չէ, այլ համայն հայության, և եկեղեցին ընդամենը փորձեց դարձի բերել հայության մեջ փոքրամասնություն հանդիսացող նիկոլական մոլորյալներին… Չուզեցին՝ իրենց խնդիրն է…
Հայաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ ակտիվ համագործակցության՝ հիմնված կառուցողական երկխոսության, վստահության և վրա։ Այսօր Երևանում ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում ուժեղ կարկուտ է տեղացել: Գագիկ Սուրենյանի հրապարակած տեսանյութում երևում է, որ կարկուտը ձյան շերտի պես նստած է գետնին։
Ինչպես արդեն հայտնել էինք, ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի բնակիչներ Կարեն Արմենի Ջհանգիրյանը՝ ծնված 27.06.2007 թվականին և Անդրեյ Արմենի Գյագունցը՝ ծնված 13.01.2008 թվականին, 2025 թվականի հունիսի 6-ին՝ ժամը 01:20-ի սահմաններում, Սյունիքի մարզի Արավուս գյուղի հարակից հատվածում՝ տեղանքում մոլորվելու հետևանքով հայտնվել են Ադրբեջանի տարածքում։
«Գարեգինի հետ հանդիպելը նպատակահարմար չեմ համարում: Գարեգինը՝ բացի իր կրոնական դերից, քաղաքական դեր է ստանձնել: Նման հոգևորականին հարիր չէ այդչափ քաղաքականությամբ զբաղվելը, հետևաբար, նրա հետ հանդիպելու մտադրություն դեռևս չունեմ»,-ասել է նա:
Վրաստանի գյուղատնտեսության նախարարն այսօր պետք է Հայաստանում լիներ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ կոնյակով բեռնված բեռնատարների հարցը քննարկելու համար:
«Կրթվելը նորաձև է» արշավն իրականացվում է պետական բյուջեի միջոցներով։ Այսօր Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այս մասին ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին։
Քուրբան Բայրամից (զոհաբերության տոն) առաջ Թուրքիայի Մանիսա նահանգի Շեհզադելեր շրջանում արտառոց դեպք է գրանցվել: Շրջանի խոշոր եղջերավոր կենդանիների սպանդանոցում Մանիսայի առևտրային բորսայի խորհրդի անդամ և գործարար Իբրահիմ Քյուլահլըն ցլի կողմից հարձակման է ենթարկվել, ինչի հետևանքով մահացել է:
Թուրքիայի Քոնյա նահանգի մայրուղում ավտոբուս է կողաշրջվել, որի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 26-ը՝ վիրավորվել։
Սյունիքի մարզի երկու անչափահաս բնակիչներ մոլորվել են և հայտնվել Ադրբեջանի տարածքում: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԱԾ-ն։
Երևան քաղաքում հունիսի 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 6-ին՝ կեսօրից հետո, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Ընդգծենք, որ սոցիալական մնացած ծրագրերի վերաբերյալ մեր առաջարկներին կառավարությունը ոչ մի շոշափելի դրական արձագանք չի տվել, իսկ զբաղվածության ծրագրերի բարելավման շուրջ քննարկումները դեռևս դանդաղ են ընթանում՝ հատկապես բավարար տվյալների բացակայության պատճառով:
Պակասուրդը պայմանավորված է հազվագյուտ մետաղների արտահանման Չինաստանի սահմանափակումներով: Սա ճապոնական ավտոարտադրողի վրա չինական սահմանափակումների անմիջական ազդեցության առաջին դեպքն է, գրում են լրատվամիջոցները:
«Վրիժառու և քինախնդիր մի՛ եղեք, որի համար Եսայի մարգարեն նախատում է Իսրայելի իշխաններին, այլ ըստ Քրիստոսի պատվիրանի, եղե՛ք ներող և համբերող բոլոր նրանց հանդեպ, ովքեր ձեր դեմ մեղանչել են, որպեսզի դուք էլ քաղցրություն ու բարերարություն ընդունեք Նրանից՝ ըստ խոսքի, թե «Մի դատեք և չեք դատվի», որովհետև ինչ չափով, որ չափեք, նրանով կչափվի»:
Խարդախները Բրիտանիայի եկամուտների և մաքսային վարչությունից (HM Revenue & Customs, HMRC) 47 մլն ֆունտ ստեռլինգ (64 մլն դոլար) են հափշտակել։ Այս մասին գրում է Reuters-ը։
ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարությունը հաշվարկել է, որ 1 բաժակ կեռասը պարունակում է 1.5 գրամ սպիտակուց, 3 գրամ մանրաթել և մեծ քանակությամբ վիտամիններ և օգտակար նյութեր: Կեռասը նաև երկարացնում է երիտասարդությունը և լավացնում քունը: Այս մասին հաղորդում է Lenta պարբերականը՝ հղում անելով Women’s Health հարթակին:
Ազգային ժողովում մեկնարկել են անցած տարվա պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները։ Ինչ էլ ասեն Նիկոլ Փաշինյանը, իր նախարարները կամ ՔՊ-ական պատգամավորները, ինչ հեքիաթներ էլ պատմեն, սա մի բյուջե է, որը կառավարությունը լիակատար ձախողել է։ Ո՛չ նախատեսված եկամուտներն են կարողացել հավաքել, ո՛չ ծախսերը կատարել, և ո՛չ էլ բյուջեում դրված տնտեսական աճի ցուցանիշներն ապահովել։
Սիգար, Մոնակո, կազինո, կայֆեր-կայծեր. Խաչատուր և Ռոբերտ Սուքիասյան եղբայրները` Մոնակոյում
Մնում է հուսալ, որ չարի որոգայթների մեջ անդառնալիորեն չի խճճվի սեփական հռետորական արվեստով հպարտացող անձը և անվերադարձ կերպով իրեն դուրս չի դնի եկեղեցու խորհուրդներից։
Վրացի ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիայի տրանսֆերային արժեքը ֆուտբոլային Transfermarkt պորտալում աճել է մինչև 90 միլիոն եվրո, ինչը նրա կարիերայի ընթացքում նոր ռեկորդ է:
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին հայտարարել է, որ մահմեդական երկրները պետք է դադարեցնեն Իսրայելին տրամադրվող ցանկացած օգնություն և կանխեն Գազայի հատվածում պաղեստինցիների դեմ նրա «հետագա դաժան գործողությունների իրականացումը», հաղորդում է Mehr գործակալությունը։
Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը հինգշաբթի հայտարարել է, որ Պաղեստինի պետության ճանաչումը ներկա պահին «սխալ ազդանշան» կծառայի, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Վաշինգտոն կատարած այցի ժամանակ Դոնալդ Թրամփին է նվիրել նրա պապի՝ Ֆրեդերիկ Թրամփի ծննդյան վկայականը:
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը բացման խոսքով է հանդես եկել «Արլիս» իրավական տեղեկատվական համակարգի 20-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Այդ մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի անձնակազմին է ներկայացրել հիմնադրամի նորանշանակ տնօրեն Գոհար Աբաջյանին: Այս մասին հաղորդում է Կառավարության մամուլի ծառայությունը։