«Կանազ»-ի հրդեհի վայրում իրականացվել են համալիր փորձաքննություններ, եզրակացությունը՝ սեղմ ժամկետում․ Փորձագիտական կենտրոն

«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Մարտի 25-ին հրդեհ էր բռնկվել Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող «Կանազ» մշակութային տան չգործող չորսհարկանի շինությունում: Չնայած իրավիճակի բարդությանը՝ մասնագիտական արձագանքը չուշացավ։ Հրդեհի մարումից ընդամենը ժամեր անց, երբ տարածքը դեռ գտնվում էր հետևանքների անմիջական ազդեցության տակ, Փորձագիտական կենտրոնի մասնագետներն արդեն դեպքի վայրում էին:

Իրականացվել են համալիր փորձաքննություններ հետևյալ ուղղություններով.

Հրդեհատեխնիկական փորձաքննություն-կրակի առաջացման օջախի և պատճառների բացահայտում:

Շինարարական փորձաքննություն-կառույցի ամրության և վնասվածության աստիճանի գնահատում:

Ապրանքագիտական փորձաքննություն-գույքային և նյութական վնասի հաշվարկում:

Մեր փորձագետների օպերատիվ աշխատանքի շնորհիվ հնարավոր կլինի սեղմ ժամկետներում ստանալ հրդեհի ամբողջական պատկերը և տալ մասնագիտական հստակ եզրակացություն»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031