Հայաստանում տարեկան գնաճը 2025 թվականի մայիսին (2024 թվականի մայիսի նկատմամբ) կազմել է 4,3 %՝ ապրիլի 3,2 %-ի համեմատ։ Այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։
Այսինքն` թշնամիդ հասարակության նկատմամբ ահաբեկչությանը հատուկ գործողություն է մղում, ինչը պաշտոնապես հաստատում են, սակայն ԳՇ պետը հպարտորեն ավելացնում է, որ դրա վրա իշխանությունը ուշադրություն չի դարձնում:
Ղազախստանը չի նախատեսում փոխել Բայկոնուրի տիեզերակայանը Ռուսաստանի վարձակալության պայմանները: Այս մասին հայտարարել է Ղազախստանի թվային զարգացման, նորարարությունների և օդատիեզերական արդյունաբերության նախարար Ժասլան Մադիևը։
Մեդինսկին նշել է, որ համարժեքության վերջնական ցուցանիշը համաձայնեցվում է, և փոխանակման համար առաջնահերթ կատեգորիաները կլինեն «վիրավորները, ծանր հիվանդները և մինչև 25 տարեկան ռազմագերիները»։
Գորիսում ադրբեջանցի զինվորների ուղղությամբ օդաճնշիչ ատրճանակ պահած հայ երիտասարդի նկատմամբ քրեական վարույթ են նախաձեռնել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Քննչական կոմիտեից։
Սրբուհի Վանյանն Արցախի Հարությունագոմեր գյուղից է։ Աշխատում էր Զարմիկ Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցում՝ որպես պատմության ուսուցիչ։ 2023-ի սեպտեմբերի 19-ին, երբ սկսվեցին հրետակոծությունները, 8-րդ դասարանում էր։ Դպրոցում խուճապ սկսվեց, տնօրենը մտավ դասարան ու հրահանգեց երեխաներին տուն ուղարկել․ նորից պատերազմ է․․․
Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը։
Եթե նույնիսկ վաղը խաղաղության պայմանագիր ստորագրենք, կայուն խաղաղության չենք հասնի, քանի որ Հայաստանի հիմնական օրենքը՝ Սահմանադրությունը, հակասում է դրան. հետևաբար, Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը «անխուսափելի» է։ Այս մասին ասել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը Diplomatic Watch ամսագրին տված հարցազրույցում:
Հունիսի 4-ին Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն կարճատև աշխատանքային այցով մեկնել է Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փհենյան, հայտնել է ԿԺԴՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ինձ նամակ էր գրել, որ Կադաստրում նայել են, տեսել են, որ ես համասեփականատեր եմ, պարզաբանումներ են ուզել։ Ես այդ ժամանակ նոր իմացա, որ բնակարանի համասեփականատեր եմ։ԱԺ-ում պատասխանելով Factor.am-ի հարցին ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նախարարն իր վերջին հայտարարագրում նշել է հողատարածքի վաճառքի մասին, որը երբեք չի հայտարարագրել, բացի այդ հայտարարագրում նշում կա դեռևս 2004-ին ձեռք բերված բնակարանի մասին։
Իրադրությունը ես գնահատում եմ հարաբերական կայուն, այո, կրակոցներ հնչել են, հնչում են, բայց դրանք նպատակային չեն, թիրախային չեն, այն կրակոցները, որոնք կոնկրետ թիրախավորում են, դրա մասով մեր պաշտոնական տեղեկատվությունը տրվում է:
Այս լուսանկարը հասել է նաեւ ադրբեջանական շրջանակներին։
Շենգենյան վիզայի դիմումները 2025 թվականի հուլիսից կընդունվեն միայն TLScontact-ում։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 1-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի ծառայողները Ազատության Հրապարակում ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց է մոտեցել օտարերկրյա քաղաքացի 52-ամյա Ի. Կ.-ն, ով ներկայացել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպանատներից մեկի աշխատակից և հայտնել է, որ անհայտ անձը Ազատության հրապարակում ձեռքերով դիպչել է իր կնոջ՝ 46-ամյա Ե. Լ.-ի մարմնի տարբեր հատվածներին։
Այս օրերին արձանագրում ենք հեթական վտանգավոր մի գործընթաց՝ ուղղորդված և հետևողական արշավ ընդդեմ Հայ Առաքելական Եկեղեցու։ Սա չի կարելի ընկալել որպես առանձին միջադեպ կամ սուր ելույթ,առավել ևս չի կարելի հավատալ` իբր թե նպատակը առանձին հոգևոր սպասավորների` ներքին կանոններ չպահպանելուն է միտված։ Սա մտածված օրակարգ է՝ որի նպատակն է կասկածի տակ դնել մի ամբողջ ինստիտուտի՝ պատմական, մշակութային և հոգևոր դերը մեր կյանքում։
Ucom-ն իր բաժանորդների համար ավելի մատչելի է դարձնում ամառային արձակուրդների ընթացքում կապի մեջ մնալը՝ նոր «uTravel 3 ԳԲ» ռոումինգ փաթեթի շնորհիվ։
Բարձրագույն դատական խորհուրդը հունիսի 3-ին որոշում է կայացրել դադարեցնել Երևանի քրեական դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի լիազորությունները։
Չեչենների խմբի կողմից բլոգեր և գործարար Արեգ Շչեպիխինի առևանգումը, որը բոլորի աչքի առաջ տեսանյութ էր նկարահանել մահմեդականների և Ալլահի հասցեին վիրավորական խոսքերով, աղմուկ է առաջացրել ռուսական լրատվամիջոցներում։
Դարեր շարունակ Հայ Առաքելական Եկեղեցին եղել է հայ հավատավոր ժողովրդի լինելիության և ինքնության հիմնասյունը, վերականգնել իր պետականությունը, պահպանել Հայոց լեզուն։
Հայաստանի Երրորդ Հանրապետության տակ ականները շարվել են 1994-ի զինադադարից անմիջապես հետո: Տեղեկացվածներն ու հետազոտողները գիտեն, որ «գունավոր հեղափոխությունների» տեխնոլոգիաների կիրառման առաջին փորձարկումը եղել է Հայաստանում՝ 1996-ի նախագահական ընտրության ժամանակ:
Ակբա բանկը և Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հայաստանյան մասնաճյուղը մեկնարկում են «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2025թ. անվճար ծրագիրը:
#ՀԻՄԱ. ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԵՄ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ. #ՈՒՂԻՂ
Եկեղեցու դեմ արշավը կոնկրետ Ալիևի հանձնարարությունն է Փաշինյանին. Էդգար Ղազարյան
Երևանում հունիսի 4-ին, 6-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Հունիսի 5-ին, 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել բանակցությունների հաջորդ փուլի շուրջ։
«Եվ այս սուրբ գործում բացառիկ ու անփոխարինելի է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի առաքելությունը, Հայոց Հայրապետի առաքինազարդ Անձը:
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, X միկրոբլոգում կատարած գրառմամբ անդրադարձել է Ստամբուլում Թուրքիայի հյուրընկալությամբ կազմակերպված Թուրքիա-Ռուսաստան-Ուկրաինա եռակողմ հանդիպման արդյունքներին:
Վրաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների շրջանակներում, արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հանդիպել է Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Բերիս Էքինջիին։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Միխայիլ Դրապատիին նշանակել է Միացյալ ուժերի հրամանատար։ Նա կզբաղվի ճակատով, հայտարարել է Զելենսկին իր երեկոյան ելույթի ժամանակ, հաղորդում է РБК-Украина-ն։