Ֆիդանը բանակցություններ է վարել Արաղչիի և ԱՄՆ ներկայացուցիչների հետ
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը բանակցություններ է վարել Իրանի, Եգիպտոսի, Պակիստանի արտաքին գործերի նախարարների և ԱՄՆ պաշտոնյաների հետ՝ Իրանի շուրջ հակամարտությանը վերջ դնելու համար։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։
«Արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը այսօր (մարտի 27-ին) հեռախոսազրույցներ է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի, Պակիստանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Իսհաք Դարի, Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Բեդիր Աբդուլաթիի և ԱՄՆ պաշտոնյաների հետ», – ասել է աղբյուրը։
Բանակցությունների ընթացքում քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և հակամարտությանը վերջ դնելու համար ձեռնարկվող միջոցառումները։



