Ալիևի ու Փաշինյանի «մտքերը» համեմատելու ցանկություն չունեմ, բայց մենք հերթական անգամ տեսնում ենք նրանց դիվանագիտական մտածողության տարբերությունը. Բադալյան

Իլհամ Ալիևն այցելել է Ադրբեջանում Վրաստանի դեսպանատուն ու ցավակցություն հայտնել Պատրիարք Իլյա Երկրորդի մահվան կապակցությամբ:

Ի՞նչ է արել Նիկոլ Փաշինյանը: Նա արգելել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին մասնակցել Իլյա Երկրորդի հուղարկավորությանը, ինչի հրավերը Գարեգին Երկրորդին հղվել էր վրացական կողմից: Հայաստանը հուղարկավորության արարողությանը ներկայացրել է նախագահ Վահագն Խաչատուրյանը, որը կարծես այդպիսի միջոցառումներում «հերթապահ» լինի:

Նիկոլ Փաշինյանի մտքով չի անցել պայմանավորվել և այցելել Վրաստանի դեսպանատուն, գոնե այդպես հայտնել ցավակցություն:

Բացարձակ չունեմ Իլհամ Ալիևի ու Նիկոլ Փաշինյանի «մտքերը» համեմատելու ցանկություն ու մտադրություն, բայց մենք հերթական անգամ տեսնում ենք նրանց դիվանագիտական մտածողության տարբերությունը, միջազգային հարաբերությունների տրամաբանության վերաբերյալ պատկերացումների տարբերությունը: Ցավոք սրտի, տեսնում ենք հերթական անգամ:

Սա ափսոսանք ու ցավ է, որովհետև խոսքը վերաբերում է հակառակորդ պետության ղեկավարի: Մի պետության, որը հիմա Հայաստանի ղեկավարի միջոցով Հայաստանին պարտադրում է «խաղաղության» ու «հայրենասիրության» իր մոդելն ու պատկերացումները:

Մյուս կողմից գուցե լավ է, որ Նիկոլ Փաշինյանը չի գնացել Վրաստանի դեսպանատուն: Մեկ էլ տեսար՝ իներցիայով այնտեղ սկսեր բաժանել իր քարոզչական կրծքանշանները»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031