Երեկ «կարկառուն» իշխանավորը հայհոյում էր մեր այս հայրենակցին, ով 2018-ին, ճանապարհ փակելով, սկուտեղի վրա իրենց իշխանություն էր մատուցում. Ասլանյան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը 2018 թվականի «թավշյա» իրադարձություններից կարճ տեսանյութ է հրապարակել՝ արձանագրմամբ. «Երեկ «կարկառուն» իշխանավորը հայհոյում էր մեր այս հայրենակցին, ով 2018-ին, ճանապարհ փակելով, սկուտեղի վրա իրենց իշխանություն էր մատուցում։ Նրանց մի մասին զոհեցին, որոշներին ունեզրկեցին, բանտարկեցին, մյուսներին՝ հայհոյում և նվաստացնում են…։
Հ.Գ.
Րոպեներ առաջ նաև ձերբակալեցին նրան»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ նախօրեին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ վեճի բռնված Միքայել Մարգարյանը ձերբակալվել է։ Քննչական կոմիտեն հաստատել է ձերբակալության փաստը:
Ավելի վաղ հայտնել էինք՝ Միքայել Մարգարյանի նկատմամբ խուլիգանություն հոդվածով քրեական վարույթ է նախաձեռնվել։
«ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ Մ.Մ.-ն տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, ուղիղ եթերով՝ 2026 թվականի մարտի 26-ին Երևան քաղաքի Դեմիրճյան փողոցի 1/1 հասցեի մոտ իրականացրել է խուլիգանական գործողություններ, մասնավորապես հայհոյանք և անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել։
Հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանություն կատարելը): Կատարվում է նախաքննություն»,- նշել են Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ նախօրեին միջադեպ էր տեղի ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ։ Միքայել Մարգարյանը խորհրդարանի դիմաց անհետ կորած զինծառայողների հարազատների հետ ակցիա էր իրանացնում:



