Փաշինյանի աշխատակազմի ղեկավարը միլիոնների պարգևավճարներ է բաժանել նախարարություններում ու մարզպետարաններում. News.5tv.am

«Ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը պետական բարձրաստիճան պաշտոնյաներին խոշոր պարգևատրումներ է արել»,- հայտնում է «News.5tv.am»-ը, որի տիրապետման տակ է հայտնվել փաստաթղթեր` վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ստորագրությամբ, որոնցում նշված են պարգևատրումների չափերը:

Օրինակ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղար Արտակ Մանգասարյանը ստացել է մոտ 4 մլն դրամ պարգևավճար, Միասնական սոցիալական ծառայության գլխավոր քարտուղար Դավիթ Մելիքյանը 2 մլն 430 հազար դրամ: Պարգևատրվել է 32 պետական պաշտոնյա՝ նվազագույնը 2 մլն դրամի չափով:

Մոտ 4,5 մլն՝ Պաշտպանության նախարարության և Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարներին, ևս 4,5 մլն-ի չափով՝ Պետական եկամուտների կոմիտեի գլխավոր քարտուղարին, մոտ 4 մլն՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Առողջապահության նախարարության, Կրթության գիտության մշակույթի և սպորտի գլխավոր քարտուղարներին, մոտ 4,8 մլն՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարներին․․․։

Աստղաբաշխական պարգևավճարներ են տրվել նաև մարզպետարանների աշխատակազմերի գլխավոր քարտուղարներին 2.5 մլն-ի չափով»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031