Չեմ պնդի, թե գազատարի տեղափոխումը կապ ունի հայ-ադրբեջանական սահմանագծման ու սահմանազատման «հեռանկարների» հետ, բայց տեղեկությունը մտորելու տեղիք է տալիս. Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը գրում է. «Տեղեկություն կա, որ Հայաստանի խնդրանքով կտեղափոխվի Վրաստանից Հայաստան մտնող գազատարի մի հատվածը: Հաղորդվում է, որ խողովակաշարի տեղանքի փոփոխությունը կապված է հայկական կողմի խնդրանքի հետ, քանի որ գազատարի հայաստանյան հատվածը գտնվում է վրաց-հայ-ադրբեջանական եռակողմ սահմանային գոտում և ականապատվել է 90-ական թվականներին։

«Ելնելով այն հանգամանքից, որ տվյալ հատվածում հնարավոր չէ պահպանել անվտանգության նվազագույն չափանիշները և իրականացնել վերանորոգման աշխատանքներ, եռակողմ միջպետական համաձայնագրի հիման վրա որոշվել է գազատարի նշված խնդրահարույց հատվածը հեռացնել ականապատված գոտուց և կառուցել նոր գազատար՝ անվտանգ հեռավորության վրա»,- նշված է տեղափոխման հիմնավորման մեջ։

Հետաքրքիր տեղեկություն է, համաձայնեք: Ես չեմ պնդի, թե դա կապ ունի հայ-ադրբեջանական սահմանագծման ու սահմանազատման «հեռանկարների» հետ և գազատարը տեղափոխվում է, որովհետեւ տարածքները կարող են անցնել Ադրբեջանին:

Բայց, համենայն դեպս, տեղեկությունը մտորելու տեղիք է տալիս և իհարկե հետաքրքիր կլինի դիտարկել, թե ինչ քարտեզային-մասնագիտական դիտարկումներ կարվեն այդ կապակցությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031