Ֆրանսիայի նախագահի հրամանագրով ինձ շնորհվեց «Պատվո լեգեոն» շքանշանը. Սուրեն Պապիկյան
ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը համացանցային գրառմամբ տեղեկացնում է. «Այսօր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրամանագրով ինձ շնորհվեց Ֆրանսիայի Հանրապետության «Պատվո լեգեոն» (Legion d’honneur) շքանշանը:

Շքանշանն ինձ հանձնեց Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիան Լըկորնյուն՝ բարձր գնահատելով իմ մեծ ներդրումը Հայաստան–Ֆրանսիա հարաբերությունների զարգացման գործում»։



