Սամվել Կարապետյանի քրեական գործով նախաքննությունն ավարտվեց, այն բաղկացած է 135 հատորից․ Վարդևանյան
Փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է․ ««Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը 282 օր ապօրինի կալանավորված է` մեր Մայր Աթոռը պաշտպանող խոսքի համար: Իրավունքից և օրենքից դուրս այս քրեական գործով նախաքննությունն ավարտվեց: Այն բաղկացած է 135 հատորից:
Այդ «հատորներին» ծանոթանալու համար մեզ տրվել էր շուրջ 15 ժամ: Ի դեպ այդ գործողությամբ Քննչականը ևս ընդունեց, այս գործը Սամվել Կարապետյանին չի վերաբերում: Վստահ եղեք՝ սա ևս հաղթահարելու ենք և հաղթանակներ շատ են լինելու։
Իրավունքը պետք է գերակայի:
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին…»:



