Մերձավորարեւելյան կարգավորման թեման գլխավորներից մեկը կլինի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի այսօրվա հանդիպման ժամանակ:
Նախնական տվյալներով՝ առնվազն 18 մարդ է դարձել «Թաուքթաե» հուժկու արեւադարձային ցկլոնի զոհ, որը մոլեգնել է Հնդկաստանի արեւմտյան ափին:
ԱՄՆ պետքարտուղարության հյուպատոսական հարցերի բյուրոն հայտարարությամբ է հանդես եկել, որով խորհուրդ է տվել քաղացիներին չայցելել Հայաստանի Հանրապետություն՝ կորոնավիրուսի և սահմանային լարվածության պատճառով:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Օուեն Մըրֆին անդրադարձավ Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վրա սահմանային լարվածության հնարավոր ազդեցության հարցին:
2020թ. նոյեբերին 9-ին Արցախում հրադադարի հաստատման հայտարարության հրապարակմանը հաջորդած զանգվածային անկարգությունների և դրան առնչվող այլ հանցավոր դրսևորումների փաստերով քննվող քրեական գործով կա 54 մեղադրյալ:
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը մայիսի 19-ին պաշտոնական այցով կմեկնի ՌԴ, ինչի մասին հաղորդել են նախարարների կաբինետի մամուլի ծառայությունից:
«Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Ինչպես տեղեկացրել էինք, «Հայաստան» դաշինքը արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելուց հետո իրականացնում է Երևանում և մարզերում նախընտրական շտաբերի կազմավորման գործընթացը։
Հանրապետական նահանգներից Տեխասում երկու ամիս առաջ նահանգապետը վերացրեց համաճարակով պայմանավորված բոլոր սահմանափակումները՝ արգելելով նաև «vaccine passport-ի» հետագա կիրառումը։
Սույն թվականի մայիսի 20-ին ՀՀ Կառավարության շենքի մոտ տեղի կունենա բողոքի ակցիա, որի մասնակիցները Արագածոտնի մարզի Գեղարոտ գետահովտի տարածքում գտնվող Արագած, Ծաղկաշեն, Քուչակ, Վարդենուտ, Արայի, Ափնա և Հարթավան գյուղերի բնակիչներն են։
Սցենարը, իմ կարծիքով, մոտավորապես հետևյալը կլինի: Այս ընտրություններում իշխող ՔՊ-ն ունի ձայների մոտ 30 տոկոսը: Այսինքն՝ ավելի քան 100 հազար ընտրող Հայաստանում առաջվա պես կարծում է, որ Փաշինյանը, եթե ոչ աստված է, ապա՝ հրեշտակ: Եթե ընտրողների ներկայությունը լինի ցածր (կարծես թե, դրան է գնում), ապա այդ 30 տոկոսը կդառնա 40:
Գնահատման և թեստավորման կենտրոնը հրապարակել է 2021 թվականի քննական կենտրոնների ցանկը:
Այսօր՝ Պոնտոսի հույների Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակներ են դրվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա գլխավորած՝ Հայաստանի հանրապետական կուսակցության անունից:
Վրաստանի հարավում` Սամցխե Ջավախեթիում` Հայաստանի հետ սահմանի մոտ, 3,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է regnum.ru-ն` Վրաստանի Սեյսմիկ մշտադիտարկման ազգային կենտրոնի մամուլի ծառայությանը հղումով:
Մայիսի 17-ին հաղորդվել էր 1938 թ. ծնված Մկրտիչ Մուրադյանի անհետ կորելու մասին:
2021թ. մայիսի 9-ից 11-ն ընկած ժամանակահատվածում վարակիչ հիվանդությունների ախտանշաններով «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ են դիմել Սյունիքի մարզի բնակիչներ:
Դուշանբեում մեկնարկել է ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը՝ նեղ կազմով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը:
Թաթուլ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նոր հակահայ փաստաթուղթ է շրջանառվում: Նիկոլը պետք է գիտակցի, որ Հայաստանն ավելի կարևոր է, քան ինքը: Եվ չդիմի արկածախնդիր քայլերի»:
Հայաստանում մայիսի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 229 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 221 368-ի:
Մայիսի 12-ին և 13-ին Ադրբեջանի ԶՈՒ կողմից Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 19-ի առավոտյան դրությամբ, էական փոփոխություններ չի կրել։
Տաջիկստանն անհատույց կստանա կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութ. դրա շուրջ պայմանավորվել են երկու երկրների նախագահները:
Մայիսի 18-ին կատարվել է 104 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են, տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը:
Պաղեստինցի արմատականները Գազայի հատվածից 12 ժամում՝ մայիսի 18-ի Երեւանի ժամանակով 20:00-ից մինչեւ մայիսի 19-ի 08:00-ն առնվազն 50 հրթիռ են արձակել Իսրայելի տարածք, 10-ը պայթել է հենց միջատարածքում՝ չանցնելով սահմանը:
Մի կողմից անհավատալի է, թե ինչպես էր հնարավոր 30 տարվա ընթացքում կառուցված (թեկուզև՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված բացթողումներով) երկիրը, գրեթե, հիմնահատակ քանդել 3 տարվա ընթացքում, իսկ մյուս կողմից՝ օրինաչափ, քանի որ մեր քաղաքացին, պոպուլիստ պատահականությունների մատուցմամբ, ժողովրդավարություն ասվածն ավելի շատ ընկալեց որպես իրավունք, քան պարտականություն…
Նեպալում ՌԴ-ի դեսպանությունը երկրում «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության եւ «Աէրոֆլոտ»-ի հետ համատեղ չվերթ է կազմակերպել է Ռուսաստանի եւ այլ երկրների քաղաքացիներին Նեպալից դուրս բերելու համար:
Անցած երկու օրն առնվազն 38 մարդ է զոհվել Հնդկաստանի արեւմուտքում փոթորկահույզ քամու եւ հուժկու տեղատարափ անձրեւների պատճառով, որոնք բերել է «Թաուքթաե» արեւադարձային ցիկլոնը:
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանը կարող է միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների գծմանն առնչվող խնդիրների քննարկման հարցում: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, Լավրովն այս մասին ասել է տաջիկ գործընկերոջ` Սիրոջիդդին Մուխրիդդինի հետ կայացած ասուլիսում:
Նիկոլի շնորհիվ մենք կորցրեցինք Արցախի մեծ մասը։ Իսկ փոքր մասը՝ ռուսների շնորհիվ, փրկվեց թուրքից ու նիկոլից։ Նիկոլի հաջորդ թիրախը Հայաստանն է։
ՀՀ կառավարությունը մայիսի 13-ին հաստատել է նախադպրոցական կրթության պետական չափորոշիչը, որով սահմանվում են երեխայի զարգացման, կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, երեխաների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը և երեխաներին ներկայացվող որակական պահանջները:
«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, լարված իրավիճակ է տիրում իրավապահ համակարգում: Խնդիրն այն է, որ արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցների զինգրքույկում հրաժարվում են գրել, որ նրանք մասնակցել են պատերազմին եւ խնդիրներ են ստեղծում նաեւ վիրավորներին հաշմանդամության կարգ սահմանելու հարցում:
Ապրիլի 23-ին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնից ազատման դիմում գրած Մեսրոպ Առաքելյանը, պարզվում է, Մանե Թանդիլյանի հետ հիմնադրամ է ստեղծում։ Հիմնադրամը կոչվելու է «Ապրելու Արցախ»։ Այս մասին Առաքելյանն ինքը մեզ ասաց՝ նշելով, որ, անկախ քաղաքական իրավիճակից, անկախ ընտրություններից եւ իրենց կարգավիճակից, կարծում է, որ բոլորը պետք է իրենց ներուժի չափով շարունակեն ապրեցնել Արցախը։