Հայկական կողմը, հասարակությունը, բանակը պետք է միամիտ չլինի, միամտություն է հավատալ, որ ադրբեջանական կողմը գալու է բանակցության և այն տարածքներից, որտեղ սողոսկել է կամովի, դուրս է գալու:
Մայիսի 19-ին Դուշանբեում տեղի է ունեցել ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը նեղ, այնուհետև ընդլայնված կազմով, որին ՀՀ պատվիրակությունը գլխավորել է արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։
Պետերբուրգի կոմունալ ծառայության աշխատողները շուրջ 150 հայտ են ստացել նախորդ օրը երեկոյան փոթորկից տապալված ծառերի վերաբերյալ: Այդ մասին մայիսի 19-ին հաղորդել է բարեկարգման գծով քաղաքային կոմիտեի մամուլի ծառայությունը։
Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երկիրը խայտառակ վիճակում է, բայց Հայաստանին դավաճան վիճվածքը պարտադրեց արտահերթ ընտրույթյուններ: Այո, այստեղ կա միացյալ ընդդիմության մեղքը, որը, ցավոք, միացյալ չգտնվեց այդ կուտը քննարկելու հարցում:
«Զենիթի» նախկին կիսապաշտպան Ռոման Շիրոկովը կիսվել է սանկտպետերբուրգյան թիմի խաղում թույլ կետերի մասին իր կարծիքով:
Ինքնաթիռի կործանման հետեւանքով երկու օդաչու է զոհվել Բելառուսում, Բարանովիչի քաղաքի մերձակայքում. այլ զոհեր ու ավերածություններ չկան: Այդ մասին մայիսի 19-ին հաղորդել է հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
ՀԱՊԿ-ն ուշադիր հետևում է Հայաստանի Սյունիքի մարզում իրավիճակի զարգացմանը: Այս մասին այսօր Դուշանբեում ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական գործողություններ են իրականացրել «Բայանդուր» (Կոտայքի մարզ, ք. Աբովյան / զովացուցիչ ըմպելիք) և «Արա-Արեգ» (Գեղարքունիքի մարզ, գ. Լճաշեն / կաթնամթերք) ՍՊԸ-ներին պատկանող արտադրամասերում, տեղեկացնում է ՀՀ ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցի կողմից սույն թվականի մայիսի 18-ին հերթական անգամ հայտնաբերվել է ոսկյա իրերով և գումարով պայուսակ, որն ըստ ընթացակարգի փոխանցվել է օդանավակայանի Կորած և գտնված իրերի բաժին:
Մայիսի 19-ին, ժամը 12։15-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ մեքենայում հրդեհ է բռնկվել։
Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը վերջին օրվա ընթացքում ավելացել է 1562-ով, մահացել է 30 մարդ։
Ռուսաստանի եւ Չինաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը եւ Սի Ցզինպինը տեսակապով մեկնարկ են տվել Չինաստանում նոր ատոմային էներգաբլոկների շինարարությանը։
«Ձորա ՀԷԿ» ՓԲ ընկերության գույքի օտարման գործընթացում հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ քննվող քրեական գործով 5 մեղադրյալների մասով նախաքննությունն ավարտվել է:
ՊՆ-ն հաղորդում է, որ Ադրբեջանը խախտել է ձեռք բերված պայմանավորվածությունները և հրաժարվել ներկայանալ իրադրության հանգուցալուծմանն ուղղված բանակցություններին։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:
Նման զգուշացումները լինում են հերթական և արտահերթ:
Ադրբեջանցիները չեն ներկայացել բանակցություններին, իսկ նրանց զինվորները արդեն 8 օր է շարունակում են օկուպացնել Հայաստանի ինքնիշխան տարածքի մի մասը։
Հնդկաստանը մտահոգությամբ է հետևում Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տիրող իրադրությանը:
Հակառակ պարագայում միայն սահմանազատման գործընթացը չի ապահովելու հետապնդվող նպատակը, այդ թվում` մարդու իրավունքների պաշտպանությունը:
Չնայած վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմը բանակցություններին չի ներկայացել։
Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՌԴ արտգործնախարար Ս. Լավրովի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանազատման հարցերով որպես միջնորդ հանդես գալու մասին հայտարարության առիթով։ Նա մասնավորապես գրել է․ «1920 թ. թուրք-հայկական պատերազմի նախօրեին ու դրա գրեթե ողջ ընթացքում, ռուսական իշխանությունները Հայաստանի կառավարությանը առաջարկում էին երեք բան.
Ադրբեջանն ազատ է արձակել և վերադարձրել ռազմագերու կարգավիճակ ունեցող բոլոր հայերին:
Ֆրանսիան, Եգիպտոսը եւ Հորդանանը պաղեստինա-իսրայելական հակամարտության կողմերին կոչ են անում անհապաղ դադարցենելու կրակը: Այդ մասին ասված է երեք երկրների համատեղ հայտարարության մեջ, որը մայիսի 19-ին տարածել է Ելիսեյան պալատը։
Սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ սկսելու Ռուսաստանի առաջարկությանն ի պատասխան Հայաստանի Հանրապետությունն ընդգծել է նման աշխատանքներ նախաձեռնելուց առաջ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների դուրսբերման անհրաժեշտությունը, որից հետո միայն պայմաններ կստեղծվեն նման քննարկումների համար:
Եվրոպական խորհրդարանում մայիսի 19-ին քվեարկության կդրվի Թուրքիայի վերաբերյալ զեկույց-բանաձև, որով Եվրոպական խորհրդարանը վերահաստատում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր կոչը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի՝ 2021 թ. մայիսի 18-ի N 780-Ա/2 հրամանով հաստատվել է ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկը:
Ադրբեջանը ռազմաքաղաքական առևտրի նոր հայտ է ներկայացնում: Բացի Հայաստանից մարտահրավեր է նետված նաև տարածաշրջանում շահ հետապնդող երկրներին:
ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային գոտիներում տեղի ունեցած վերջին իրադարձությունների և Հայաստանի և Ադրբեջանի սահմանին լարված իրավիճակի պատճառով Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը խնդրում է Լեհաստանի քաղաքացիներին մնալ հյուպատոսական շրջանում:
ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամ Իզաթ ար-Ռեշեքը հերքել է իսրայելական ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրություններն այն մասին, որ շարժումը համաձայնել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի՝ մայիսի 20-ի առավոտից հրադադարի մասին Եգիպտոսի առաջարկությանը։
Մայիսի 21-ին Հայաստանում սպասվում է պատմական օդերևութաբանական երևույթ։ Արաբական անապատներից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանն այսօրվանից սկսած մինչև մայիսի 21-ը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 5-7 աստիճանով, մայիսի 21-ին հասնելով ռեկորդային ցուցանիշների։