Հանրապետության նախագահի ու Մարդու իրավունքների պաշտպանի Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում այցելել են Շուռնուխ գյուղ:
Իսպանական «Սևիլիա» ֆուտբոլային ակումբը կտրականապես դեմ է արտահայտվել Սուպերլիգային:
Միացյալ Նահանգների նախկին ղեկավար Դոնալդ Թրամփն ամենայն լրջությամբ է դիտում 2024 թվականին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար նախընտրական արշավի մասնակցության հնարավորությունը:
Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել է Գորիսի քաղաքապետարան, որտեղ հանդիպել է Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի, Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի և Գորիս խոշորացված համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերից՝ Խնձորեսկի ղեկավար Երվանդ Մալունցի, Հարթաշենի ղեկավար Արմեն Խաչատրյան և Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանի հետ։
Ապրիլի 20-ին, ժամը 09։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ապրիլի 19-ին, ժամը 22:26-ին նախնական սննդային թունավորում ախտորոշմամբ Տավուշի մարզի Իջևան քաղաքի ԲԿ են տեղափոխվել Գետահովիտ գյուղի բնակիչներ Ս․ Հ․-ն (ծնված 1980 թ.), Ա․ Հ․-ն (ծնված 1980 թ.), Ս․ Ա․-ն (ծնված 2007 թ.) և Ս․ Հ․-ն (ծնված 2009 թ.):
Ս․ Հ․-ն (ծնված 2009 թ.) Իջևան քաղաքի ԲԿ-ում մահացել է։ Ս․ Հ․-ն և Ա․ Հ․-ն տեղափոխվել են Երևան քաղաքի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, իսկ Ս․ Ա․-ն (ծնված 2007 թ.) տեղափոխվել՝ «Մուրացան» ԲԿ:
Արցախում մեկնարկել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման գործընթացը:
Ապրիլի 20-ին 6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ինդոնեզիայի ափերի մոտ: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը։
Տուժում են գերիները ու նրանց հարազատները: Վերջինները, որովհետև ստահակների բանդան հերթական «դատարկ ինքնաթիռն» է բեմադրում ու խաբում մարդկանց, իսկ գերիները…. որովհետև դեռ դժոխքում են:
Սանկտ Պետերբուրգ քաղաքի բնակչուհին բնական ճանապարհով ավելի քան 5 կգ քաշով երեխա է ծննդաբերել:
Պայթյունի ձայն լսելու դեպքում՝ չանհանգստանալ:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Ապրիլի 19-ին, ժամը 22։35-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի սկզբնամասում այրվում է գործող արհեստանոց:
«Հրապարակ» թերթը գրում է․ «Այս օրերին բոլորը զբաղված են հանրային կարծիքի ուսումնասիրություններով։ Ոմանք՝ պրոֆեսիոնալ մակարդակով․ սոցիոլոգիական հարցումներ, հանրային կարծիքի ուսումնասիրության հարցախույզներ, մյուսները՝ սիրողական մակարդակի զրույցների, հարցուփորձի, իրենց շրջապատի տեսակետն ուսումնասիրելու եղանակով։ Անշուշտ, արդյունքները շատ տարբեր են՝ կախված «հարցվողների» կրթական ու ինտելեկտուալ ցենզից, զբաղմունքից ու սոցիալական դիրքից։
Մենք արդեն չունենք մոնոէթնիկ պետություն։ Հայաստանում ապրում են 98 տոկոսից ավելի հայեր, բայց դա թղթի վրա։ Պետք է հասկանալ, թե արդյոք մենք միասնակա՞ն ազգ ենք քաղաքական ու պետական առումով։
Փաշինյանը չի խոսում ճանապարհների ապաշրջափակման հետ անմիջական կապ ունեցող մի կարևոր հանգամանքի մասին։ Թուրքիան Ալիևի միջոցով ուղերձներ է հղում հայկական կողմին այն մասին, թե Սյունիքի մարզի տարածքով անցնող միջացքը չի կարող բացվել առանց Թուրքիայի մասնակցության, իսկ եթե Հայաստանը ցանկանում է, որ Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը, ապա պետք է փոխի Սահմանադրությունը և հրաժարվի Թուրքիայի հանդեպ տարածքային հավակնություններից:
2020 թ. սեպտեմբերի 1-ին ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի ստորագրությամբ ՀՀ ԱԽ է փոխանցվել ՀՀ-ի և ՌԴ-ի միջև 2020 թ. սեպտեմբերի 16-17-ին կայանալիք համատեղ հրամանատարաշտաբային զորավարժությունների պլանը, որտեղ ՌԴ գործընկերները մեր երկրի օրվա իշխանություններին ուղղակիորեն հուշել են, որ Ադրբեջանը և Թուրքիան մեր դեմ պատերազմի են պատրաստվում:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Հերացի փ. 10-16 շենքեր, Այգեստան 11 փողոցի սեփական տներ մասնակի, Պուշկին փ. 21/3 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Գայի պող. 10/6 հասցեի ոչ բնակիչ-բաժանորդ, Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Բագրևանդի […]
«Փաստ» օրաթերթը գրում է. «Իշխանությունները սկսել են նոր թափով գործի դնել ծանր պարտության պատասխանատվությունից խուսափելու իրենց ավանդական քարոզչությունը, որի էությունը պարզ է՝ ձախողումների համար բոլորը պատասխանատու են, բացի իրենցից։
Փաշինյանը խուսափում է խոշոր համայնքներից: Մեր տեղեկություններով, Փաշինյանի այցերը կազմակերպելուց առաջ տքնաջան աշխատանք է կատարվում, դժվարությամբ ընտրվում են փոքր համայնքներ, որտեղ հնարավոր կլինի գոնե մի քիչ «պատկառելի»՝ ասենք՝ մի քանի տասնյակ հոգու մասնակցություն ապահովել, միևնույն ժամանակ երաշխավորել իրավիճակի վերահսկելիություն։
«Հրապարակ» թերթը գրում է. «Եթե հանրապետության նախագահը «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» աղմկահարույց նախագծի վերաբերյալ Սահմանադրական դատարան չդիմի, ապա դա կնախաձեռնի խորհրդարանական ընդդիմությունը։ «Այո, մենք ասել ենք, որ դիմելու ենք Սահմանադրական դատարան»,- երեկ մեզ ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։
«Հրապարակ» թերթը գրում է․ «Ապրիլի 15-ին Սյունիքի մարզ էր այցելել ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը։ Նա հանդիպում է ունեցել Սյունիքի մարզպետի եւ ԵԿՄ տարածքային բաժանմունքների ղեկավարների հետ, ապա մեդալներ հանձնել մի շարք սյունեցի երկրապահների՝ հայրենիքին մատուցած ծառայության համար վերջին պատերազմին մասնակցելու կապակցությամբ։
Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թուրքական փողերով Հայաստանում հակառուսական տրամադրություններ սերմանելու շարունակական ծրագրի շրջանակներում այսօր ինտենսիվ տարածվում է լուր, թե ռուսական պատվիրակությունը ԵԽԽՎ-ում դեմ է քվեարկել մեր ռազմագերիների հարցն օրակարգ ներառելուն։
«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին Գագիկ Ծառուկյանը հանդիպել է ԲՀԿ երիտասարդական միության ներկայացուցիչների հետ եւ ներկայացրել ԲՀԿ նախընտրական ծրագրի նախնական տարբերակի դրույթներից մի քանիսը, որոնք վերաբերում են ուսանողներին եւ երիտասարդներին:
Լրագրող Կնյազ Սարոյանը իր ֆեյսբուքյան էրում գրում է։
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա շրջանակում ապրիլի 20-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «ՍԱ-ՆՐԱՆԻՑ-ՀԻՆ» խորագրով ցուցահանդեսը, որի հիմնական թեմաներն են Հաղպատի և Սանահինի վանքերը:
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի հայր ու գործակալ Խորխե Մեսսին ժամանել է Կատալոնիայի մայրաքաղաք:
Ապրիլի 17-ին ոստիկանության Էրեբունու բաժին ընտանեկան բռնության վերաբերյալ ահազանգ էր ստացվել:
Մեծ Բրիտանիայում օտարերկրյա պետությունների կառավարությունների անունից աշխատող անձինք պարտավոր են իրենց ներկայությունը թագավորությունում գրանցել թշնական պետություններից, ինչպիսիք Չինաստանն ու Ռուսաստանն են, ազգի պաշտպանության վերաբերյալ նոր օրենքին համապատասխան:
Սրբուհի Սարգսյանը երկրպագուներին է ներկայացրել «Դեպի լույս» երգը, որն արդեն համացանցում է:
Նավթի պաշարները, որոնք ամբողջ աշխարհի պահեստարաններում կուտակվել էին համավարակի ժամանակ, գործնականում սպառվել են, ինչը կարող է ածխաջրածինների արժեքի աճ առաջացնել ընթացիկ տարվա երկրորդ կեսին: Ապրիլի 18-ին այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը։