Բաժիններ՝

«Ռեալն» ամենաթանկ ֆուտբոլային ապրանքանիշն է աշխարհում, «Բարսան»՝  երկրորդը

Բրիտանական Brand Finance խորհրդատվական ընկերությունը ներկայացրել է աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ապրանքանիշերի վարկանիշը:

Ցուցակում առաջին տեղը, ինչպես նախորդ տարի, զբաղեցրել է Մադրիդի «Ռեալը», չնայած նրա ապրանքանիշի արժեքը 1,572 միլիարդ դոլարից ընկել է 1,499 միլիարդ դոլար: Վարկանիշի երկրորդ տեղը պահպանել է «Բարսելոնան», որի ապրանքանիշի արժեքը կազմել է մինչև 1,487 միլիարդ դոլար: Երրորդը «Մանչեսթեր Յունայթեդն» է (1,327 միլիարդ):

Աշխարհի ամենաթանկ ակումբների թոփ 10-ը

1․ «Ռեալ Մադրիդ» (1,499 մլրդ դոլար)

2․ «Բարսելոնա» (1,487 միլիարդ)

3․ «Մանչեսթեր Յունայթեդ» (1,327 միլիարդ)

4․ «Մանչեսթեր Սիթի» (1.313 միլիարդ)

5․ «Բավարիա» (1,255 միլիարդ)

6․ «Լիվերպուլ» (1.143 միլիարդ)

7․ ՊՍԺ (1.042 միլիարդ)

8․ «Չելսի» (904 միլիոն)

9․ «Տոտենհեմ» (849 միլիոն)

10․ «Արսենալ» (792 միլիոն)

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս