«Տեսանյութը վկայում է մեկ բանի մասին՝ պետք է ինքնակազմակերպվել»․ Արա Զոհրաբյան

Սիրելի հայրենակիցներ,

Այս տեսանյութը վկայում է մեկ բանի մասին՝ ՊԵՏՔ Է ԻՆՔՆԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ:

Պետական իրավասու ինստիտուտներն այլևս չեն կարողանում մեզ պաշտպանել:

Պետք է ստեղծել մեկ հարթակ, անվանումը դնենք պայմանական ինքնապաշտպանական շտաբ (կենտրոն), որը կազմված կլինի առնվազն երեք բաժիններից՝ անվտանգային, իրավական և տեղեկատվական-փորձագիտական:

1. Անվտանգային բաժնում կարող են ներգրավվել պահեստազորի սպաները և այլ զինվորականները, պատերազմին մասնակցած ջոկատները և այլ անհատները:

– գործառույթները՝

ա) կստեղծվի կամավորների ցանց Երևանում և բոլոր մարզերում.

բ) կկազմակերպվեն մարզումներ ներգրավված անձանց և այլ ցանկացողների հետ.

գ) կուսումնասիրվեն մեր թույլ կողմերը և պետական մարմիններին խորհրդապահական կարգով պաշտոնապես կառաջարկվեն ամրացնել այդ հատվածները:

2. Իրավական բաժնում կարող են ներգրավվել իրավաբանները (փաստաբանները):

– Գործառույթները՝
ա) միջազգային իրավունքի դաշտում օժանդակություն պետական իրավասու մարմիններին և պաշտոնատար անձանց.

բ) ներպետական դաշտում օժանդակություն մեր հայրենակիցներին:

3. Տեղեկատվական-փորձագիտական բաժնում կարող են ներգրավել լրագրողները, ռազմական և այլ փորձագետները:
– Գործառույթները՝
ա) հասարակությանն իրազեկումը, եթե իշխանությունները փորձեն թաքցնել ադրբեջանական զավթման դեպքերը.

բ) մասնագիտական գնահատականներ իրավիճակի վերաբերյալ:

Հ.Գ. 1. Այս թեմայով մի քանի օր է քննարկումներ ենք ունենում տարբեր միավորների հետ:

Հ.Գ. 2. Այս հարթակը պետք է լինի ապաքաղաքական»:

Տեսանյութեր

Լրահոս