
Եղիսաբեթ Երկրորդը երկրորդ կորուստն է ունեցել արքայազն Ֆիլիպի մահից հետո

Սատկել է քորգի ցեղատեսակի շան քոթոթներից մեկը՝ Ֆերգյուս անունով, որը Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհուն նվիրել էին ներկայում հանգուցյալ ամուսնու՝ արքայազն Ֆիլիպի հիվանդ եղած ժամանակ: Այդ մասին հաղորդել է Hello հրատարակությունը։
Ֆերգյուսը տաքսիի եւ քորգիի խառնուրդ էր, նրան կոչել են թագուհու հանգուցյալ հորեղբոր պատվին: Շան սատկելու մասին հաղորդագրությունը հայտնվել է այն բանից հետո, երբ հայտնի է դարձել Եղիսաբեթ Երկրորդի՝ իր նստավայր՝ Շոտլանդիայի Բալմարալ դղյակ մեկնելու մտադրության մասին, որպեսզի շարունակի պահել հանգուցյալ ամուսնու սուգը, նշում է «Գազետա.Ռու»-ն:
Մեծ Բրիտանիայի թագուհու ամուսնուն հողին են հանձնել ապրիլի 17-ին, Վինձորի դղյակի Սբ. Գեւորգ մատուռում:
Եղիսաբեթ Երկրորդի վախճանվելուց հետո արքայազն Ֆիլիպին կվերահուղարկավորեն Գեւորգ Վեցերորդի հուշամատուռում՝ միապետի մարմնի հետ միասին: Ավելի վաղ ռադիո Sputnik-ը հաղորդել էր, որ Եղիսաբեթ Երկրորդն ամուսնու մահից հետո պատասխանել է «կարեկցանքի բարի խոսքերին»: