Միքայել Մինասյանը հրապարակել է այն փաստաթղթի լուսանկարը, որը Փաշինյանն ու Ալիևը պատրաստվում են ստորագրել
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Տելեգրամի իր ալիքում հրապարակել է այն հայտարարության լուսանկարը, որը պատրաստվում է ստորագրել Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ։
Փաստաթղթի մասին ավելի վաղ նա տեղեկացրել էր ֆեյսբուքյան իր գրառմամբ։
«Գերագույն սուտասանը հասցրել է նրան, որ Ալիևը ստիպում է նրան գրավոր հաստատել վերջնագրերին համաձայնությունը: Եվ մենք, նրան թույլ տալով նստած մնալ աթոռին, մեզ զրկել ենք ընտրությունից:
Ահա փաստաթուղթը, որի մասին ես գրել եմ ֆեյսբուքում:
Սրանք փաստաթղթի առաջին էջի առաջին պարբերություններն են, որոնք ներկայումս համաձայնեցվում են:
Սրա մեջ կա նաև գաղտնիացված մաս (չհաշված Նիկոլի և Ալիևի միջև բանավոր պայմանավորվածությունները)
Նիկոլը համաձայնվել է ամեն ինչի հետ, բայց դեռ չի ստորագրել։
Նա ստորագրելու համար Ալիևի առաջ 3 նախապայման է դրել. հետ քաշել ադրբեջանական զորքերը Հայաստանից, մինչև ընտրությունները գոնե մի քանի գերի վերադարձնել և հնարավորինս անորոշ դարձնել 6 գյուղերի փոխանցման ձևակերպումները՝ իր հեշտ վերընտրությունը ապահովելու համար:
Արա Այվազյանը հրաժարվել է որևէ առնչություն ունենալ այս փաստաթղթի հետ՝ նշելով, որ ԱԳՆ-ն դեմ է դրան:
Սրանից խուսափելու միակ միջոցը հնարավորինս շուտ ազատվելն է Նիկոլից: Քանի դեռ նա իշխանության ղեկին է, այս քաոսը շարունակվելու է»: