«Մեր հայրենիքի անվտանգության և պաշտպանության սանդղակը ձգտում է դեպի մինուս անվերջության»․ Արշավիր Ղարամյան

Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայտնի տեսանյութը թշնամու կողմից հրապարավելուց հետո, երբ այն կայծակնային արագությամբ տարածվում էր նաև համացանցի հայկական տիրույթում, ՀՀ ՊՆ-ն, տարածեց հերթական լղոզված հայտարարություն, թե իբր նյութն ուսումնասիրում են և լրացուցիչ տեղեկություններ կհաղորդեն, իսկ մի քանի ժամ հետո՝ երբ ամբողջ հայ ժողովուրդը մեկ անգամ ևս սթրես ապրեց, ճարահատյալ հաստատեց տեսանյութում առկա խայտառակությունը։

Եթե իրոք դեպքը տեղի է ունեցել մայիսի 17-ին և ՊՆ-ն, ԳՇ-ն, ԱԱԾ-ն տեղյակ չեն եղել ամբողջ 48 ժամ, ապա կարելի է փաստել, որ մերՀայրենիքի անվտանգության և պաշտպանության սանդղակը ձգտում է դեպի մինուս անվերջության։

Նման դեպքերում պատասխանատու ծառայությունների ղեկավարները և աշխատակիցները առնվազը պետք է իրենց գոյությունը դադարեցնեն կյանքի հետ անհամատեղելի որևէ եղանակով, որի ընտրությունը թողնենք իրենց՝ հնարավոր տարբերակներից հուշելով «կախաղան», «ինքնահրկիզում» և այլ ձևեր»։
Արշավիր Սուրենի Ղարամյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31