Նիկոլայ Բաղդասարյանն ու Արտակ Մանուկյանը ՔՊ ընտրացուցակում չեն լինելու․ պատճառները նույնն են
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանը և Արտակ Մանուկյանը չեն մասնակցելու առաջիկա ԱԺ արտահերթ ընտրություններին։ Այս մասին նրանք հայտարարել են ֆեյսբուքյան իրենց էջերում։
Ուշագրավ է, սակայն, այն, որ նրանց՝ երկու պատգամավորների հայտարարությունները գրեթե նույնն են։
Օրինակ, Արտակ Մանուկյանը իր էջում գրել է․
«Հարգելի հայրենակիցներ,
Քանի որ մի քանի լրատվամիջոցներ արդեն ուղղել են այս հարցը, ասեմ, որ չեմ մասնակցելու արտահերթ ընտրություններին։ Ըստ այդմ, որոշում եմ կայացրել չներառվել հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների «Իմ Քայլի» համամասնական ցուցակում։ Հաջողություն եմ մաղթում իմ թիմակիցներին։
Որոշմանս մեջ քաղաքական ենթատեքստեր փնտրել պետք չէ,
խնդրում եմ հարգել իմ որոշումը. հավելյալ մեկնաբանություն այս հարցի վերաբերյալ չունեմ»։
Իսկ Նիկոլայ Բաղդասարյանի գրառման մեջ էլ ասվում է․
«Հարգելի հայրենակիցներ,
Ես չեմ մասնակցելու արտահերթ ընտրություններին, ըստ այդմ, որոշում եմ կայացրել չներառվել հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների «ՔՊ» համամասնական ցուցակում։ Հաջողություն եմ մաղթում իմ թիմակիցներին։
Որոշմանս մեջ քաղաքական ենթատեքստեր չկան,
խնդրում եմ հարգել նաև իմ որոշումը. հավելյալ մեկնաբանություն այս հարցի վերաբերյալ չունեմ»։