Սոթքում գործունեություն ծավալող «Զոդ ուինդ» ընկերությունը դատի է տվել ՀՀ կառավարությանը․ պահանջում է 5 միլիոն դոլար վնասի փոխհատուցում
Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Սոթքում գործունեություն ծավալող «Զոդ ուինդ» ընկերությունը դատի է տվել ՀՀ կառավարությանը՝ ադրբեջանցիների ներխուժումից բիզնեսը չպաշտպանելու համար: Ընկերությունը պահանջում է բիզնեսին պատճառված 5 միլիոն դոլար վնասի փոխհատուցում:
ՄԻՊ-ի համաձայն՝ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո ադրբեջանական զինված ուժերը պատերազմի սպառնալիքով ներխուժել են Գեղարքունիքի մարզի Գեղամար համայնքի Սոթք գյուղի տարածք:
Արդյունքում ընկերությունը զրկվել է իրեն մինչև 2048 թ. տրամադրված հողատարածքում գործունեություն ծավալելու հնարավերությունից՝ կրելով մոտ 5 մլն ԱՄՆ դոլարի վնաս:
200 հա հողատարածքից 75 հա-ի վրա ընկերությունն արդեն կառուցել է 2 հողմակ, և բիզնես-պլանի համաձայն նախատեսում էր կառուցել ևս 23 հողմակ:
Այսպիսով, Հայաստանը ներդրողների համար դարձել է ռիսկային գոտի: Ու այս խայտառակ վիճակում իրեն իշխանություն հայտարարած խմբակը դեռ խոսում է տնտեսական նոր հավակնությունների, օտարերկրյա ներդրումների ներգրավման մասին»: