«Պահանջած հրաժարական, քանդած ԳՇ ու անբովանդակ կոչեր։ Սա է Արմեն Սարգսյանի նախագահական գործունեության ամփոփումը». Կարեն Ավագյան

Կարեն Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Կապիտուլյանտի քարտուղարության պետ աշխատող Արմեն Սարգսյանին թույլատրել են կոչեր անել։

Լիազորություններն ու սահմանադրաիրավական կարգավիճակը մի կողմ թողած, սահմանադրության հնարավորություններից օգտվելու թույլտվություն չստացած, բայց կապիտուլյանտի նախասիրություններով շարժվող նախագահը երկրի աղետի լիիրավ պատասխանատուն է։

Խախտված տարածքային ամբողջականություն, ՀՀ տարածքում սպանված զինծառայողներ, խայտառակ կապիտուլյացիա։ Ու այս ամենն Արմեն Սարգսյանի լուռ հետևողականության արդյունքում։

Պահանջած հրաժարական, քանդած ԳՇ ու անբովանդակ կոչեր։ Սա է Արմեն Սարգսյանի նախագահական գործունեության ամփոփումը։

Կարծում եմ պետք է սկսել ամփոփել, քանի որ Հայաստանի համար այլևս շռայլություն են անկամք, արժանապատվություն չունեցող ու հայրենիք չճանաչող դավաճանների գոյությունը»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31