Սերգեյ Շոյգուն և Վաղարշակ Հարությունյանը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակը

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն երեքշաբթի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալութունը` հղում անելով ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությանը:

«Զրույցի ընթացքում քննարկվել է տարածաշրջանում և ՌԴ խաղաղապահ զորակազմի առաջադրանքների իրականացման շրջաններում տիրող իրավիճակը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ»,- ընդգծել են պաշտպանական գերատեսչությունից:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31