Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի զինծառայողները վարժանքներ են անցկացրել իրենց պահպանությանը վստահված ռազմական օդանավակայանի տարածքում։
ԱՄՆ-ը 7 միլիոն դոլարի պարգեւ է հայտարարել իսլամական Մահրիբում «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Ուբայդե ալ Անաբիի վերաբերյալ տեղեկատվության դիմաց: Այդ մասին հաղորդել է Պետդեպարտամենտը։
«Արվեստագետ» մշակութային ՀԿ նախագահ, համանուն ամսագրի խմբագիր Իվան Անտոնյանը դեռ ուսանող տարիներին հնարավորություն է ունեցել հանդիպելու թատրոնի և կինոյի մեծ վարպետ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին: Սարգսյանի հետ կարճ հաղորդակցումն այնքան է տպավորել Անտոնյանին, որ նա որոշել է hրատարակել Սարգսյանին նվիրված «Համազգային արտիստը» գիրքը:
Գյումրու «Շիրակ» օդանավակայանում հուլիսի 15-ից սեպտեմբերի 15-ն իրականացվելու են պլանային վերանորոգման աշխատանքներ, մասնավորապես, իրականացվելու է վազքուղու ամբողջական նորոգում:
Հունիսի 3-ին, ժամը 16։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Անտառային փողոցում գտնվող երկհարկանի շինության երկրորդ հարկում։
Թենիսի աշխարհի առաջին ռակետ Էշլի Բարտին ժամանակից շուտ` վնասվածքից պատճառով լքում էՖրանսիայի բաց առաջնությունը:
Հունիսի 2-ի գիշերը ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի և մարզերը սպասարկող 2-րդ սպայական գումարտակի ծառայողները Երևանում իրականացրին ուժեղացված ծառայություն։
Իտալական «Ինտեր» ֆուտբոլային ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Սիմոնե Ինձագին:
Այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայություն է հրավիրվել նախկինում Սյունիքի մարզպետարանանի աշխատակազմի ղեկավար, այժմ «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի մարզային աշխատանքների համարկարգող Ռուդոլֆ Սարգսյանը:
Air France ավիաընկերությունը գործարկում է հունիս-հոկտեմբեր ամիսների համար Ռուսաստանից Ֆրանսիա ամառային ծրագիրը՝ չվերթների թվի ավելացման պատճառով: Այդ մասին հաղորդել է Մոսկվայում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսությունը։
Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Նախագահ Սարգսյանին ոչ սրբադասում եմ, ոչ էլ ֆետիշացում եմ: Հավատացնում եմ ձեզ՝ նախագահը դրա կարիքը չունի: Մի ուշագրավ դեպքի մասին խոսեմ: Փառք Աստծո՝ կենդանի մարդիկ կան ու կվակեյն դրա մասին:
Մանվել Փարամազյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի իշխանություն, որ պղծում է երկնքում սրբադասված հերոսների մասունքները, պիտի պատժվի գրված ու չգրված օրենքների ամբողջ խստությամբ։ Իսկ ժողովուրդը խնդիր ունի ապացուցելու, որ այդ իշխանությունն արժանի չէ իրեն»։
Հայտնի է դարձել, թե որքան աշխատավարձ կստանա Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Սերխիո Ագուերոն «Բարսելոնա»-ում:
…«ես քաղաքական պաշտոնատար անձ եմ»… Կներեք, իսկ քաղաքական պատասխանատվության մասին ընդհանրապես լսե՞լ եք: …Տո Հայրենիք, պետական սահման, հայրենական պատերազմ, ժողովրդավարություն, ազգային օրակարգ, կողքի հային հարգել ու սիրել… Այսպիսի բաների մասին լսել ե՞ք:
Իննսուներեք տարեկանում մահացել է գրող, հրապարակախոս, արձակագիր, հասարակական գործիչ, բժիշկ Թորոս Թորանյանը:
Նա ավելացրել է, որ խոսքը ոչ միայն քաղաքական, այլ նաև երկրի ղեկավարության դիվանագիտական, ինչպես նաև անձնական ջանքերի մասին է:
Ազգային անվտանգության հարցերի գծով ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի խորհրդական Ջեյք Սալիվանը արտաքին քաղաքական հարցեր գծով Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի օգնական Յան Հեքերի հետ քննարկել է Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Իրանի հետ կապված խնդիրները:
Ակբա բանկը հրապարակային առաջարկի միջոցով տեղաբաշխում է 3.000.000 (երեք միլիոն) ԱՄՆ դոլար և 2.000.000.000 (երկու միլիարդ) ՀՀ դրամ ընդհանուր ծավալով, տարեկան՝ համապատասխանաբար 4.10% և 9.50% եկամտաբերությամբ արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսեր: Շրջանառության ժամկետը ՀՀ դրամի դեպքում 24 ամիս է, ԱՄՆ դոլարի դեպքում՝ 30 ամիս։
Աշխարհում նոր «սառը պատերազմ» է սկսվում, և հակառակորդների դոկտրինալ սահմանումն արդեն ընթացքի մեջ է, կարծում է ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը:
Աշխատանքային այցով Նուր-Սուլթանում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: Հանդիպմանը մասնակցել են Ղազախստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մուխթար Թլեուբերդին, առևտրի և ինտեգրման նախարար Բախիտ Սուլթանովը, պաշտոնատար այլ անձինք:
«Ընտրությունների վերահսկման կոմետեի» կողմից համացանցի մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել է փաստարկված տեղեկատվություն այն մասին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորի թեկնածու Տիգրան Դավուդյանը հանդիսանում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի և չի բավարարում «վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելու» Սահմանադրական պահանջը։
Սիրիան Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում (ՊՄՏՀ) ելք է փնտրում՝ դուրս գալու Դամասկոսի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցներից:
Բոլոր սփյուռքահայերին, որոնք Հայաստան այցելելիս Արարատի ֆոնին կամ նրանց, որոնք կամուֆլյաժ հագած Ղարաբաղ էին վազում՝ հայրենասերի կնիքի ուժ ունեցող ֆոտոներ անելու, խորհուրդ տամ՝ նույն տեմպով վազեք դրսում Հայաստանի դեսպանություններ կամ այստեղ՝ Երևանում իջեք հրապարակ:
Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հունիսի 2-ից աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզում:
ՎՏԲ-Հայաստան Բանկը, հանդիսանալով Հայաստանի հիփոթեքային շուկայի առաջատարներից մեկը, շարունակում է բնակչության շրջանում առանձնահատուկ պահանջարկ ունեցող պրոդուկտի ակտիվ զարգացումը: Վերջին մի քանի տարիների ընթացքում Բանկը կրկնապատկել է հիփոթեքային վարկերի պորտֆելը՝ միևնույն ժամանակ 7 անգամ ավելացնելով հիփոթեքային վարկերի վաճառքի ծավալները:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 17-22 մ/վ:
Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ Շենգավիթ վարչական շրջանում սկսվում է գլխավոր փողոցների բույսերի բուժման գործընթացը։ Այսօր երեկոյան աշխատանքներ են տարվելու Նժդեհի փողոցում, Նժդեհի հրապարակում, Մանթաշյան փողոցում և Եղբայրության փողոցում։
ԿԲ նախագահի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ։
ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) կողմից եվրոպացի քաղաքական գործիչների գաղտնալսման շուրջը սկանդալը, որն իրականացվել է Դանիայի հատուկ ծառայությունների օգնությամբ, չի ազդել ՆԱՏՕ-ում Դանիայի նկատմամբ վստահության աստիճանի վրա. այն մնում է բարձր:
Հունիսի 3-ին, ժամը 13:10-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արթիկ քաղաքի և Հառիճ գյուղի միջնամասում գտնվող ձորակում տղամարդու դի է հայտնաբերվել․ դին ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: