Պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ Տիգրան Սարուխանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է տասնվեց տարին չլրացած անձի հետ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնի ԱՊՀ Միջխորհրդարանական ասամբլեայի պատվիրակությունը:
Անհետ կորած զինծառայող Պապ Այվազյանի հայրը՝ Գարիկ Այվազյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Քաղաքագետ Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
Մայիսի 25-ին ոստիկանություն զանգած «Յուքոմ» ընկերության Աբովյան քաղաքի մասնաճյուղերից մեկի սպասարկման ղեկավարը հայտնել էր, որ նախորդ օրը սպասարկման սրահից գողացել են բջջային հեռախոս:
Google ընկերությունը պատրաստվում է թողարկել իր պատմության մեջ առաջին սմարթֆոնը՝ ծալովի կորպուսով:
ՈւԵՖԱ-ն նախատեսում է պատժել Մադրիդի «Ռեալին», «Բարսելոնային» ու «Յուվենթուսին» եվրոպական Սուպերլիգա ստեղծելու մտադրության համար:
Աֆրիկյան միությունը որոշում է կայացրել կասեցնել Մալիի անդամակցությունը՝ ի պատասխան նախորդ շաբաթ այդ երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման:
Այդ հեքիաթները կգնաք մոտակա մանկապարտեզներում կպատմեք: Ինձանից լավ գիտեք, որ գործում եք 1961թ.-ի Վիեննայի կոնվեցիայով սահմանված միջազգային կանոններով և այդ կանոններով դուք քաղաքական, կրկնում եմ՝ քաղաքական պաշտոնյաներ եք ու ներկայացնում եք պետության ղեկավարին, ոչ թե պետությանը: Կապիտուլյանտի դեսպան լինելը ձեզ պատիվ բերու՞մ է, դու՞ք էլ եք ձեր վիժվածք շեֆի նման հպարտ պարտությամբ: Իսկ տեսե՞լ եք Հայրենիքի համար կյանքը զոհած տղաների մարմինները ոնց են թաքցրել ու ինչերի մեջ էին, որտեղ էին, ինչ պայմաններում էին:
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը հունիսի 2-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմից հետո ստեղծված իրադրությունը և վերջին զարգացումները: Վաղարշակ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին ռազմագերիների ազատ արձակման պահանջով Նիդերլանդների […]
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նորեկ Կարեն Մելքոնյանը խոսել է Խորվաթիայի դեմ ընկերական խաղի մասին:
«Ուրախ եմ, որ կարողացա նորամուտս նշել հավաքականում։ Խաղում էինք հզոր մրցակցի հետ, որի կազմում կային բավականին հայտնի ֆուտբոլիստներ։ Առաջին անգամ էի նման անվանի ֆուտբոլիստների դեմ խաղում։ Աշխարհի փոխչեմպիոնների հետ ոչ-ոքի խաղալն, անխոս, լավ արդյունք է։
Ինձ համար մեծ պատիվ է ազգային հավաքականի մարզաշապիկը կրելը։ Ամեն ինչ կանեմ ապագայում, որպեսզի կարողանամ հաստատվել այստեղ ու խաղաժամանակ ստանալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մելքոնյանի խոսքը փոխանցում է «Ուրարտու»-ի մամուլի ծառայությունը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը ընկերական խաղում մրցեց աշխարհի առաջնության փոխչեմպիոն Խորվաթիայի ընտրանու հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով: Խորվաթիայի թիմում աչքի ընկավ Իվան Պերիշիչը, իսկ Հայաստանի ընտրանու կազմում` Վբեյմար Անգուլոն:
Մայիսի 28-ի գիշերը ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, մայրաքաղաքը սպասարկող 1-ին սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները Երևանում իրականացրին ուժեղացված ծառայություն։
Գործ ունենք քրեական հանցակազմի՝ դիակն անարգելու հետ. Արփինե Հովհաննիսյանը՝ սկանդալային տեսանյութի մասին
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հրավերով մեկնել է Սանկտ-Պետերբուրգ՝ մասնակցելու հունիսի 2-ից 5-ին կայանալիք Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին։
Տիգրանաշենի և նրա կարևորության մասին
Նախագահը գոհ է մարզային հանդիպումներից. Վիկտոր Սողոմոնյան
Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երևանի կենտրոնում օրը ցերեկով մարդ է սպանվում: Սա է փնթի Ավանտյուրիստի խոստացած «նոր Հայաստանը»՝ իր անպատժելիության մթնոլորտով, սոցիալական ու հոգեբանական աղետով, կեղծ «դուխով» ու «հպարտությամբ»: Ու թող ոչ ոք չասի, թե նախկինում ևս նման դեպքեր են եղել: Քաղաքի սրտո՞ւմ, մարդկանց աչքի առա՞ջ: 2000-ականներից այս կողմ Երևանը համարվել է […]
Մենք գնանք էդ մարդու հետ ինչի՞ շուրջ բանավիճենք. թող գնան, իրենք իրենցով տան-առնեն. Իշխան Սաղաթելյան
Այսօրվա գործող իշխանությունը որևէ պարագայում վերարտադրվելու շանս չունի. Իշխան Սաղաթելյան
Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը կրկին քննադատել է Եվրոպական Սուպերլիգայի նախագիծը:
Հայաստան դաշինքի ներկայացուցիչների ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
Վերջին շրջանում ակտիվ պտտվում է այն թեզը, թե Փաշինյանը խաղաղություն է բերել: Tert.am-ի տեսախցիկը շրջել է Երևանի փողոցներում՝ հասկանալու՝արդյո՞ք քաղաքացիներն էլ են նույն կարծիքին:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Կապանի քաղաքապետարանի և մի շարք կազմակերպությունների սերտ համագործակցությամբ՝ Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք Կապանում այս տարվա ընթացքում շարունակաբար իրականացվելու են բազմաթիվ նախաձեռնություններ և միջոցառումներ: Երիտասարդական միջոցառում է նախատեսված նաև Երիտասարդների միջազգային օրը՝ օգոստոսի 12-ին:
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ասել է, որ Էրիկ Գարսիան, ով նախկինում խաղում էր «Մանչեսթեր Սիթիում», այս ամառ կատալոնական ակումբի վերջին նորեկը չի լինի:
2021թ. հունիսի 2-ին՝ ժամը 10:58-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց սպանություն է տեղի ունեցել: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և Երևան քաղաքի Աբովյան 7 հասցեի դիմաց՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, հայտնաբերել տղամարդու դի՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի և ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի հետ:
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայցուցիչ Լինդա Թոմաս Գրինֆիլդը հունիսի 2-ից 4-ը պաշտոնական այցով կլինի Թուրքիայում: Սա Էրդողան-Բայդեն տեղի ունենալիք հանդիպումից առաջ 2-րդ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի այցն է Թուրքիա: Նախորդ շաբաթ Թուրքիա էր այցելել ԱՄՆ փոխպետքարտուղար Վենդի Շերմանը:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 8 832-ով՝ մինչեւ 5 090 249:
Ադրբեջանի և Թուրքիայի իշխող կուսակցություններն արձանագրություն են ստորագրել համագործակցության մասին: