Հունիսի 4-ի ցերեկը, 5-9-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը հունիսի 4-ին ժամանել է Արցախի Հանրապետություն:
«Արմավիրի մարզային բաժնում այս պահին գտնվում է 87 դի և 58 մասունք». Սերգեյ Աբգարյան
Պարույր Հայրիկյանը՝ ներքաղաքական զարգացումների և սահմանային իրավիճակի մասին. ՈւՂԻՂ:
Ես հիմա նստեմ, ասեմ՝ Նիկոլն ի՞նչ է ասել. ավելի լուրջ հարցեր տվեք. Արմեն Գևորգյան
Աշխատանքային այցով Ղազախստանի Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ղազախստանի Մաժիլիսի (խորհրդարանի ստորին պալատ) նախագահ Նուրլան Նիգմատուլինի հետ։
«Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հունիսի 3-ին ՀՀ կառավարությանը ծանուցել է, որ Ադրբեջանի կողմից հունիսի 1-ին և 2-ին ՄԻԵԴ է ներկայացվել նոր միջպետական գանգատ և միջանկյալ միջոց կիրառելու մասին պահանջ, որոնք վերաբերում են ենթադրաբար ականապատված տարածքների քարտեզների՝ ՀՀ կողմից տրամադրելու պահանջին:
ԱԺ–ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլի» պատգամավոր Մխիթար Հայրապետյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ եթե երկու անգամ հայտարարված մրցութի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը մնա չլրացված, ապա ուսուցչի տվյալ թափուր տեղի համար կարող է դիմել նաև համապատասխան կրթական ծրագրին մասնակցության միջոցով մանկավարժության առնվազն 30 կրեդիտ ունեցող անձը:
Ի վերջո երկրի առանցքային պաշտոնայաներից մեկը նոյեմբերի 7-ին իր ռուս գործընկերներից է տեղեկանում, որ Ռուսաստանի կողմից ներկայացվել են պատերազմը կանգնեցնելու առաջարկներ, սակայն վարչապետն այն գաղտնի է պահում, չի դարձնում հանրային քննարկման առարկա։ Հոկտեմբերի 19-ից նոյեմբերի 7-ը Ռուսաստանի առաջարկները մնացել էին անպատասխան։ Ռուսական կողմի առաջարկների մասին չգիտեին նաև իմքայլական պատգամավորները։ Նրանց ինչպես միշտ վերաբերել էին որպես ուսապարկերի։
Գործող իշխանության կռիվը ոչ միայն Արցախի, հայության, Հայաստանի պաշտպանունակության դեմ է, նրանք հնարավոր և անհնար բոլոր մեթոդներով կռվում են անգամ մշակութային դրսևորումների դեմ։
Երկու ադրբեջանցի լրագրողներ են մահացել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քարվաճառի շրջանում ականի պայթյունից:
Հունիսի 3-ին, ժամը 12.43-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Տիգրան Մեծի փողոցում «Շևրոլե» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 75-ամյա Սեդա Ղազարյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է:
ՄԱԿ-ին առընթեր ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը պլանավորում է Ռուսաստանի իր գործընկերներին հաղորդել, որ Թուրքիայի հետ Սիրիայի «Բաբ Էլ Հավա» սահմանային անցումը պետք է բաց մնա հումանիտար օգնության անցկացման համար։
Մայիսի 28-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «Օպել Աստրա» մակնիշի մեքենայի վարորդը Արարատի մարզի Դիմիտրով գյուղում վրաերթի էր ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները շարունակում են մաքրման աշխատանքները Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքում։
Սերբիայի պաշտպանության նախարար Ալեքսանդր Վուլինը հայտնել է պայթյուննեի եւ հրդեհի մասին, որոնք հոնիսի 4-ի առավոտյան տեղի են ունեցել Չաչակ քաղաքի «Սլոբոդա» պաշտպանական ձեռնարկության պահեստւմ: Նախարարի խոսքով՝ Չաչակում իրադրությունը հսկողության տակ է, տուժածներ չկան։
Ասուլիս՝ զոհվածների դիերն ու մասունքները պարկերում նկուղի հատակին պահելու դեպքի վերաբերյալ․ ՈՒՂԻՂ
Հունիսի 2-ին սպանություն էր կատարվել մայրաքաղաքի կենտրոնում։ Մի տղամարդ Աբովյան փողոցում՝ արտասահմանյան համարանիշերով «Տոյոտայի» մոտ, ատրճանակով կրակել էր Հովհաննես Վարդանյանի գլխին։
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հունիսի 4-ին հանդես է եկել Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի նախագահ Վահրամ Բաղդասարյանի լիազորությունները վաղաժամկետ դադարելու մասին հայտարարությամբ:
Բրազիլիայի Հայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ Եպիսկոպոս Բերբերյանը և թեմի ներկայացուցչական խորհրդի ատենապետ Անդրե Կիսաջեկյանը Հայոց Ցեղասապանության ճանաչման հարցով հանդիպում են ունեցել մայրաքաղաք Բրազիլիայի ազգային արդարադատության խորհրդի նախագահ Լուիզ Ֆուքսի հետ:
Ճապոնիան բողոք է հայտարարել Չինաստանին Արեւելա-չինական ծովում Սենկակի (չինական անվանումը՝ Դյաոյույդաո) վիճելի կղզեխմբի շրջանում ՉԺՀ-ի պարեկային նավերի երկարատեւ գտնվելու կապակցությամբ:
Երեկ «Արմլուր» էլեկտրոնային լրատվամիջոցով և այսօր «Ժողովուրդ» օրաթերթում՝ «Գլխավոր դատախազն ու Գագիկ Ջհանգիրյանը բախվել են. Ռուբեն Վարդազարյանի հարցն է», «Ուշագրավ զարգացումներ ԲԴԽ-ում» վերնագրերով ապատեղեկատվություն է հրապարակվել:
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վերջին հինգ ամիսներին սովորեցի առանց հարց տալու, մարդկանց աչքերին նայելով, գլխի ընկնել՝ նիկոլահպատա՞կ է, թե՞ նորմալ, սրտացավ քաղաքացի։ Դրանից հետո միայն տալիս եմ ճշտող հարցը։ Վերջին շրջանում գրեթե չեմ սխալվել։
6 օր առաջ ԶՈՒ ԳՇ պատասխանատուն հայտարարեց, որ Ադրբեջանին տալիս ենք մեկ ժամ ժամանակ վերջերս գերեվարված մեր տղաներին վերադարձնելու համար։ Այս մասին այսօր ազգային ժողովի իր ելույթում ասաց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Պաշտոնական Բաքուն բացահայտ կերպով արհամարհում է նաև ՄԻԵԴ-ի համապատասխան որոշումները՝ Ադրբեջանում գերեվարված հայ զինվորականների և քաղաքացիական անձանց մասին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ:
Թուրքիայի պետական «TRThaber» լրատվականն ուշագրավ բացահայտում է արել արցախյան 44—օրյա պատերազմում Ադրբեջանի բանակի կենդանի ուժի կորուստների մասին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Պետական սահմանի ղրղզա-տաջիկական հատվածում իրադրությունը սրվել է, Տաջիկաստանի կողմից առկա է տեխնիկայի եւ զինծառայողների կուտակում:
Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Վարդենիսի մասին ով խոսում է, փորձում են լռեցնել։ Թուրքը նստած է Կութի գլխին, թշնամին սկսել է բացահայտ ժեստերով հասկացնել գյուղացիներին, որ զենքով կսպանեն, անասնապահների ճանապարհներն են կտրում, ընդհուպ սկսել են մեր երկրում մեզ խուզարկել։ Լկտի սուտ համարողները հենց հիմա հավաքեն իրենց ընտանիքներն ու գնան Կութ, Վերին Շորժա տասը օրորվ ապրելու․․․»։
Չինաստանը, Աֆղանստանը եւ Պակիստանը սպասում եւ ողջունում են «Թալիբան» շարժման վերադարձին Աֆղանստանի քաղաքական հուն: Այդ մասին ասված է երեք երկրների արտգործնախարարությունների ղեկավարների համատեղ հայտարարության մեջ։