Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ Շենգավիթ վարչական շրջանում սկսվում է գլխավոր փողոցների բույսերի բուժման գործընթացը։ Այսօր երեկոյան աշխատանքներ են տարվելու Նժդեհի փողոցում, Նժդեհի հրապարակում, Մանթաշյան փողոցում և Եղբայրության փողոցում։
ԿԲ նախագահի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ։
ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) կողմից եվրոպացի քաղաքական գործիչների գաղտնալսման շուրջը սկանդալը, որն իրականացվել է Դանիայի հատուկ ծառայությունների օգնությամբ, չի ազդել ՆԱՏՕ-ում Դանիայի նկատմամբ վստահության աստիճանի վրա. այն մնում է բարձր:
Հունիսի 3-ին, ժամը 13:10-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արթիկ քաղաքի և Հառիճ գյուղի միջնամասում գտնվող ձորակում տղամարդու դի է հայտնաբերվել․ դին ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Մայիսի 30-ին աշխատանքային այցով Ադրբեջան էր ժամանել Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ա. Քարաիսմաիլօղլուն, ով Բաքվում Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի հետ հանդիպումից հետո մեկնում է Հորադիզ կայան՝ տեղում ծանոթանալու շինարարական աշխատանքների ընթացքին։
Անցած օրերին աշխատանքային այցով եղել եմ Մարտունու շրջանի Թաղավարդ, Կարմիր շուկա և Ասկերանի շրջանի Սարուշեն, Շոշ, Խանապատ և Խրամորթ համայնքներում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Իդիոտի նման հայրենիք հանձնեցիք ու 5.000 տղերքի մահվան պատճառ դարձաք։
Երկու տարում խաղաղ երկիրը տանես պատերազմի, պարտության ու հետո կարողանաս հանգիստ ապրե՞լ։ Եւ նրանք ովքեր իր հետ գնալու են ընտրությունների, կրելու են անհատական պատասխանատվություն։
ՀՀ արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարում է ամենաերկար պաշտոնավարող տեղակալը:
Շրի Լանկայի ափերի մոտ այրվող նավը, որը բեռնված է քիմիական նյութերով, ջրասույզ է եղել եւ բնապահպանական աղետ առաջացրել Հնդկական օվկիանոսում: Այդ մասին հաղորդել է BBC News-ը։
Նրանց թվում է, թե իրենք մոռացվելու ու ներվելու եմ: Վստահ եմ, որ՝ ոչ: Իսկ անձամբ ես հույս ունեմ, որ վերոնշյալներին այլևս երբեք դեմ առ դեմ չեմ տեսնելու, որովհետև վստահ չեմ, որ կկարողանամ զսպել ինձ
Մենք չենք կարող ինչ-որ միջանցք տալ որևէ մեկին, ո՞նց կարող ենք միջանցք տալ, ինչի՞ համար միջանցք տալ։ Այս մասին Մասիսում «Պատիվ ունեմ» դաշինքի համակիրների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։
ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով փրկարար ծառայության գնդապետ Գառնիկ Ավագիմյանն ազատվել է ծառայության քաղաքացիական պաշտպանության և աղետների հետևանքների վերացման շտաբի պետի տեղակալի պաշտոնից և նշանակվել ԱԻ պետական ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնին:
Հունիսի 3-ին, ժամը 00.10-ի սահմաններում, Գյումրի-Մարմաշեն ճանապարհի 1-ին կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել անձը չպարզված տղամարդու, որը տեղում մահացել է:
Նախորդ տարվա համավարակով պայմանավորված՝ Պետական եկամուտների կոմիտեն թվային նոր լուծումներ է մշակել` հարկ վճարողների հետ փոխհարաբերություններում թղթային գործարքներն ամբողջությամբ էլեկտրոնային հարթակ տեղափոխելու համար:
Թեհրանի նավթավերամշակման գործարանում հրդեհը վերցված է հսկողության տակ եւ լիովին կմարվի մեկ կամ երկու ժամում: Հունիսի 3-ին այդ մասին հայտարարել է նավթավերամշակման գործարանի պաշտոնական ներկայացուցիչ Շաքեր Խաֆային։
Հայաստանի դիահերձարաններում ադրբեջանցի զինծառայողների մարմիններ չկան: Այս մասին ասվում է Ադրբեջանի գլխավոր դատախազության և Պետական անվտանգության ծառայության համատեղ հաղորդագրության մեջ, գրում է minval.az կայքը:
Սիրելի՜ շրջանավարտներ, շնորհավորում եմ «Վերջին զանգի» կապակցությամբ, մաղթում խաղաղ երկինք և բարի երթ։
Նախկին վարչապետ, հայ ժողովրդի ամենամեծ թշնամի Նիկոլ Փաշինյանն ունի 4 երեխա։
«Մեր տունը Հայաստանն է» ցուցակով առաջադրված պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը այսօր Ազգային ժողովում կոպիտ ձևակերպումներով պահանջեց պատասխանել զինծառայողների մասունքների նկատմամբ խայտառակ վերաբերմունքի հայտնի դեպքի հետ կապված։
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարար, գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի համատեղ ջանքեր գործադրել, որոնք ուղղված են թագավորության պաշտպանության համակարգի բարելավմանը:
Ինչ առողջապահության նախարար, ինչ կապիտուլյանտ։ Նույնիսկ ԴՆԹ-ի հապավումը չգիտեք ինչ է։
Արտաքին գործերի նախարարությունը հերքում է ԱԳ նախարարի տեղակալների կողմից ազատման դիմում գրելու մասին լուրերը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են նյութեր:
Իրանը եւ Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը (ԿԱՀ) ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում զրկված են ձայնի իրավունքից՝ երկու տարվա ընթացքում կազմակերպության բյուջե կանոնավոր վճարները չկատարելու համար:
Եռաբլուրի ձայնը շատ կարևոր է Հայաստանի 4-րդ ղեկավարի ընտրության հարցում։ 2018-ից հետո մենք պետության ղեկավար չունենք։ Այն էմոցիոնալ պահի քվեով զավթված է պատմական պատահականության կողմից։
Ադրբեջանում գտնվող հայ գերիների քրեական գործը վարույթ է ընդունվել, հայտնում է minval.az-ը` մանրամասնելով, որ Բաքուն նրանց որակում է «դիվերսանտ» և մեղադրում «ահաբեկչության, սադրանքների և այլ հացանքների» համար:
Ավելի քան հարյուր տարի մեր ազգային հիշողության մեջ տարել ենք կոտորածի ցավը, վերածնվելու նպատակն ու հայրենիք վերադառնալու իղձը։ Ավելի քան հարյուր տարի ամենօրյա պայքար ճանաչման ու պահանջատիրության համար։
Խոշոր եղջերավոր անասունների կաշվի արտահանումը ժամանակավորապես կարգելվի
Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 2021թ մայիսի 27-ից հունիսի 2-ը ՀՀ-ի և ԱՀ-ի տարածքներում 2-3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 1 երկրաշարժ։