«Կարդացեք Միքայել Մինասյանի այս գրառումը: Կարդացեք ու ամեն մեկդ հայելու մեջ ձեզ նայեք». Սամվել Ֆարմանյան

Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բոլոր սփյուռքահայերին, որոնք Հայաստան այցելելիս Արարատի ֆոնին կամ նրանց, որոնք կամուֆլյաժ հագած Ղարաբաղ էին վազում՝ հայրենասերի կնիքի ուժ ունեցող ֆոտոներ անելու, խորհուրդ տամ՝ նույն տեմպով վազեք դրսում Հայաստանի դեսպանություններ կամ այստեղ՝ Երևանում իջեք հրապարակ:

Ֆոտոներ արեք դեսպանությունների, կառավարության շենքի դիմաց, Բաղրամյան պողոտայում, այնտեղ, որտեղ, որ մեր եռագույնը կտեսնեք: Դուք անգամ չեք պատկերացնում, որ հայոց անկախ պետության վերջին օրերն եք ապրում: Հետո էդ ֆոտոները ցույց կտաք ձեր թոռներին ու երեխեքին՝ իրենց անտեղյակ ականջների համար պատմելու էն մեծ հեքիաթը, թե դուք ամեն ինչ արեցիք, դուք մեղավոր չեք, դուք միակ հայրենասերն էիք, սակայն չար բոբոները կործանեցին հայոց անկախ պետությունը:

Պատմությանը անգամ մակերեսորեն ծանոթ ցանկացած մեկը գիտի. Հին Հռոմի նման աշխարհակալ կայսրության կործանումը սկսվեց այն ժամանակ, երբ Հռոմը բարոյազրկվեց: Այսօր մենք բարոյազրկված ենք, որպես ժողովուրդ ու որպես հասարակություն: Մեր պետության անգոյությունը արդեն ժամանակի հարց է: Ու էլի եմ ասում, մեր կամքից դուրս հնարավոր երկու տարբերակը մի կողմ դրած, մեզ արդեն կարող է փրկել միայն պատահականությունը: Հունիսի 20-ը կարող է դառնալ այդ պատահականությունը:

Կարդացեք Միքայել Մինասյանի այս գրառումը: Կարդացեք ու ամեն մեկդ հայելու մեջ ձեզ նայեք: Էսքան բան:

#antinikol»։

Տեսանյութեր

Լրահոս