«Տո Հայրենիք, պետական սահման, հայրենական պատերազմ, ժողովրդավարություն, ազգային օրակարգ, կողքի հային հարգել ու սիրել… Այսպիսի բաների մասին լսել ե՞ք»․ Թևան Պողոսյանը՝ Անահիտ Ավանեսյանին

Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «…«Ինձ ինչ ասեն, ես դրան չեմ անդրադառնալու, ես քաղաքական պաշտոնատար անձ եմ. Անահիտ Ավանեսյանը` իր հրաժարականի պահանջի մասին»…

…«ես քաղաքական պաշտոնատար անձ եմ»… Կներեք, իսկ քաղաքական պատասխանատվության մասին ընդհանրապես լսե՞լ եք: …Տո Հայրենիք, պետական սահման, հայրենական պատերազմ, ժողովրդավարություն, ազգային օրակարգ, կողքի հային հարգել ու սիրել… Այսպիսի բաների մասին լսել ե՞ք:

Հա վայ մոռացա, բան կա, որ հաստատ գիտեք` ինքներդ ձեզ պարգևատրել, ինքներդ ձեզ պրեմիաներ գրել, թուրքին ծառայել և իրենց շահերը առաջ տանել, ինքներդ ձեզ մեծարել…. դե մնացածն էլ սուտա` կասեն կգնա:

Իսկ ամենացավալին այն չի, որ չեք հասկացել, որ ձեզ պարկերի համար չեն մեղադրել, այլ ձեր վերաբերմունքի, պարտքի ձեր զգացողության, ձեր պատասխանատվության զգացման համար… Նույնիսկ դա չեք հասկանում:

Մեզ սա էլ քիչ է, … կա´մ կդառնանք քաղաքական ազգ, կա´մ պետականության այս փշրանքնել էլ կկործանենք:

Նույնիսկ եթե ձեր հոգին, խիղճը և գիտակցումն էլ վաճառեք հանուն 30 ոսկու, վստահ եղեք` Աստծո դատաստանից չեք խուսափելու: Ոչ մեկս չի խուսափելու»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930