
Մահացել է Թորոս Թորանյանը

Իննսուներեք տարեկանում մահացել է գրող, հրապարակախոս, արձակագիր, հասարակական գործիչ, բժիշկ Թորոս Թորանյանը: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը՝ հիշեցնելով, որ Թորանյանը միության անդամ էր և վերջին տարիներին ապրում էր Հայաստանում:
Թորոս Թորանյանը ծնվել է 1928 թվականին Սիրիայի Հալեպ քաղաքում։ Նրա ծնողները՝ Խաչերը և Վարդուհին, ծնվել են Կիլիկյան Հայաստանի Այնթապ քաղաքի Ճիպին գյուղում։ Հայրն ավարտել է ծննդավայրի Կիլիկյան վարժարանի վեցամյա շրջանը և տիրապետել է հայոց լեզվին, իսկ մայրը մանուկ հասակում մեծացել է քրդական ընտանիքում և մայրենի լեզվին չի տիրապետել։ Հայրը մահացել է, երբ Թորոս Թորանյանը եղել է երկու տարեկան, այդ պատճառով ընտանիքի լեզուն եղել է թուրքերենը։ Մինչև հինգ տարեկան Թորոսը խոսել է թուրքերեն, հայոց լեզու սովորել է մանկապարտեզում: Սովորել է Հալեպի Գյուլբենկյան դպրոցում։ Ստացել է բժշկական կրթություն։
Եղել է բազմաժանր ստեղծագործող: Հայտնի են հեղինակի
«Աստղերու ճամբան», «Կանաչ տառեր», «Երգ արեգական», «Վերստին կարդալով Շահան Շահնուրը», «Ուր կտանին ճամփաները» և մի շարք այլ երկեր: