Բաժիններ՝

Գողություն Լոռու մարզում. տան բանալու և փողի տեղը 38–ամյա տղամարդուն հայտնել է տանտիրուհին

Լոռու մարզում ալավերդցի 38-ամյա տղամարդը մտել է Դեբետգյուղի մի բնակչի տուն և խոշոր չափի գումար գողացել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։

Միջադեպի մասին ահազանգը եղել է օգոստոսի 21-ին` ժամը 00։20-ին։ Ոստիկանները պարզել են, որ տնից գումարը գողացել են օգոստոսի 20-ի ժամը 15։00-ից օգոստոսի 21-ի ժամը 00։10-ն ընկած ժամանակահատվածում:

«Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տանտիրոջ կինը ալավերդցի 38-ամյա տղամարդուն հայտնել է տան բանալու և փողի տեղը։ Դրանից հետո տղամարդը, նշված տեղից վերցնելով բանալին, մտել է Դեբետ գյուղի բնակչի տուն և գողացել 450 000 դրամ»,– ասված է հաղորդագրությունում։

38-ամյա տղամարդը ձերբակալվել է, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031