Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. հուլիսի 19-ից Իսակովի պողոտայի Էջմիածին-Երևան ուղղությունից դեպի Ա. Բաբաջանյան փողոց ուղղությունը կփակվի 3 ամսով: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը;
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է գործարար Ջևան Չելոյանցին: Այս մասին հայտնում է Կառավարությունը:
73-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած:
Հուլիսի 15-ին, ժամը 10:09-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ այրվում է Սևանի քաղաքապետարանի տանիքը:
Առողջական խնդիրների պատճառով Լևոն Արոնյանը չի մասնակցի աշխարհի գավաթի խաղարկության 2-րդ շրջանի առաջին պարտիային։
Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի դուստրը՝ Լուիզա Փարամազյանը, անգլերեն տեսաուղերձ է հղել միջազգային հանրությանը՝ կարճ ներկայացնելով այն անարդարությունները, որոնք տեղի են ունեցել իր ընտանիքի, մասնավորապես՝ հոր նկատմամբ:
Առուշ Առուշանյանը և նրա փաստաբանը՝ Առուշանյանին առաջադրված մեղադրանքի մասին. ՈՒՂԻՂ:
Քըլըչի խոսքով՝ ադրբեջանական պատվիրակության առաջին այցը «կարևոր ուղերձ է լինելու աշխարհի համար:
Վերաքննիչ քրեական դատարանը` նախագահությամբ դատավոր Նարինե Հովակիմյանի, այսօր շարունակել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման վերաբերյալ պաշտպանների և դատախազների բողոքների գործով դատական նիստը։
Տեսանյութում խոսում եմ մեր օրերում տեղի ունեցող անարդարությունների մասին, հորս նկատմամբ տեղի ունեցող քաղաքական հետապնդման մասին:
Հուլիսի 15-ի ցերեկը, 16-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ,: Հուլիսի 16-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում` 15-20 մ/վ։ Հուլիսի 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան:
Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, հուլիսի 15-ին տեղի է ունեցել վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Կարեն Գևորգյանի, վարչական դատարանի դատավորներ Արմեն Ներսիսյանի և Ելենա Առաքելյանի երդման արարողությունը։
USAID–ում ընդգծում են, որ ծրագիրն ուղղված է Հայաստանի երիտասարդությանը կոլեկտիվ գործողություններում ներգրավելուն, որոնք կարող էին ազդել պետական քաղաքականության վրա և պատասխանատվության ենթարկել կառավարությանը։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը նորամուտն է տոնել նոր ակումբում:
«Թալիբան» շարժումը դիմել է Աֆղանստանի կառավարությանը՝ երեք ամիս ժամետով հրադադարի առաջակությամբ: Հուլիսի 15-ին այդ մասին հայտնել է Դոհայում (Կատար) թալիբների հետ բանակցություններում Աֆղանստանի կառավարական պատվիրակության անդամ Նադեր Նադերին:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայում հեղաշրջման փորձի 5-ամյակի կապակցությամբ ուղերձ է հղել իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանին: Ինչպես նշում է minval.az-ը, նամակում մասնավորապես ասվում է, որ «ինչպես Թուրքիան է բոլոր հարցերում Ադրբեջանի կողքին, այնպես էլ Ադրբեջանն է միշտ Թուրքիայի կողքին»:
Պղնձի և մոլիբդենի հանքանյութի արտահանման վրա պետական տուրք դնելը և շուրջ 200 միլիոն ԱՄՆ դոլարի չափով պետական բյուջեի եկամուտներն ավելացնելը «հիմնավորում» եք եկամուտների արդար բաշխման, գերշահույթները առավել մեծ չափերով հարկելու և սոցիալական բազում նոր ծրագրեր իրականացնելու անհրաժեշտությամբ։
Ուշադրություն. ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է։
Հայաստանը ներկայացնող առաջին պատվիրակությունը մեկնում է Տոկիո:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը մասնակցել է իր նոր ակումբի առաջին հանդիպմանը:
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կայցելի Հայաստան:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի սկզբում անդրադարձել է Ադրբեջանի նախագահի ապակառուցողական գործողություններին և հայտարարություններին: Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հարգելի գործընկերներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստացել է Հայաստանի և Արցախի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մանդատ: Մանդատը ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից:
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանին են պատկանում Սևանը, Երևանը և Զանգեզուրը: Հայաստանի ԱԳ նախարարացուն կարծում եմ, որ պետք է կոշտ պատասխանի Ալիևին, եթե, իհարկե, համաձայն չէ այդ հայտարարության հետ»:
Դավիթ Հարությունյանի ելույթի որոշ հատվածներ ակնհայտորեն դուր չեկան դատավոր Վահե Գրիգորյանին, ով կտրուկ շարժումով, չոր հայացք ձգեց Արման Դիլանյանի ուղղությամբ։ Արման Դիլանյանի արձագանքը շատ տարօրինակ էր։ Արձագանքելով Դավիթ Հարությունյանի խոսքին նա օգտվում էր նախապես մշակված գրավոր տեքստից, ինչը բնականաբար չէր կարող գրվել տվյալ պահին։ Արման Դիլանյանի գրավոր տեքստից ընթերցող խոսքում ուրվագծվում էր ՍԴ սպասվելիք որոշումը և տպավորություն կար, որ կողմերին և հանրությանը նախապատրաստում էր դրան։
Բուլղարիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է հուլիսի 11-ին կայացած վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններում քվեարկության արդյուքները՝ հաղթող հայտարարելով «Կա այդպիսի ժողովուրդ» կուսակությունը: Հանձնաժողովի որոշումն, հուլիսի 15-ին հրապարակվել է նրա պաշտոնական կայքում:
Ալիևը սկսում է արշավ՝ Քաջարանի պղնձամոլիբդենական կոմբինատի դեմ՝ կազմակերպելով Զանգելանի և հարակից շրջանների իբր բնակիչների դիմումը Գերմանիայի իշխանություններին պահանջելով դադարեցնել նրա գործունեությունը՝ «բնապահպանական նպատակներով»։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 47-րդ նստաշրջանի հուլիսի 12-ի նիստում հեռարձակվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ միայն անկախության «A» միջազգային կարգավիճակ ունեցողների համար թույլատրելի տեսաուղերձը` ադրբեջանական զինծառայողները հայկական կողմի զինծառայողներին ու քաղաքացիական անձնանց խոշտանգելիս, գլխատելիս ոգեշնչված են եղել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններով:
Զույգ պետհամարանիշների կորստի դեպքում 12.000 դրամ տուրք վճարելով կստանաք նորը
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նշանակվել են դիակի դատաբժշկական փորձաքննություններ: