Գինեկոլոգը 40-ն անց կանանց համար նիհարելու կանոններ է նշել
Տարիքի հետ կանանց նյութափոխանակությունը դանդաղում է, զգուշացրել է մանկաբարձ-գինեկոլոգ Եկատերինա Վոլկովան։ Ըստ shantnews-ի՝ նա իր Telegram ալիքում թվարկել է 40-ն անց կանանց նիհարելու կանոնները։
Նրա խոսքով, երբ դաշտանադադարի ժամանակաշրջանում ձվարանների ֆունկցիան նվազում է, քաշը կարող է շատ ավելի արագ աճել, թեև սննդակարգն ու ապրելակերպը չեն փոխվում։
Վոլկովան նշել է, որ այս տարիքում կարելի է նիհարել, եթե հավասարակշռված սննդակարգով խուսափեք ավելորդ կալորիաներից։
Նաև, շարունակել է նա, անհրաժեշտ է նվազագույնի հասցնել պարզ ածխաջրերի ընդունումը (շաքար և այլ քաղցր քաղցրավենիք, սպիտակ հաց և այլն) և չմոռանալ ամենօրյա ֆիզիկական ակտիվության մասին։
«Եկեք օրական օրական առնվազն 30-40 րոպե զբոսնելը կանոն դարձնենք։ Քայլեք աշխատանքից տուն գնալիս, գնացեք խանութ կամ պարզապես զբոսնեք այգում»,- օրինակներ է թվարկել գինեկոլոգը։