«No pasaran, Փաշինյան». Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը տելեգրամի իր ալիքում գրել է․ «No pasaran,Փաշինյան։
Նիկոլ, քո ներկայությամբ Մոսկվայում Ալիևն ասեց, որ 2022-ի սեպտեմբերյան ռազմական բախումը կանգնեցվել է բացառապես ՌԴ նախագահի ջանքերով։
Եթե համաձայն չէիր դրա հետ, Պուտինի ներկայությամբ ասեիր։
Հիմա ի՞նչ ես Պետրոսի մոտ հերթական կռուտիտներն անում։
Իսկ իրավիճակը Արցախում ու հայ-ադրբեջանական սահմանին սրվեց, երբ ռուսները նահանջեցին Կիևի ու Չեռնիգովի մարզերից, իսկ դու էլ ռուսական միջնորդության փոխարեն սկսեցիր արևմտյան միջնորդոպթյամբ ընթանալ՝ 2022-ի հոկտեմբերի 6-ին Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս։
Դեռևս մինչև Լաչինի միջանցքի փակումը քո ԱԽՔ -ը սուտ հայտարարում էր, որ ՌԴ-ն միջանցք էր ուզում։
Ո՞վ էր թույլ տվել առանց մեկ կրակոցի հանձնել Սև լճի 30 տոկոսը։
Ո՞վ էր ասում՝ Սև ջրի համար հո պատերազմ չենք սկսի։
Ո՞վ էր Գիրիս-Կապապ ճանապարհը հանձնել ադրբեջանցիներին։
Ո՞վ էր հայկական զորքերը Ղուբաթլուի շրջանից հետ բերել Սյունիք։
Ո՞վ է Լաչինից դուրս բերել հայությանը։
Ե՞ս…
Դու Նիկոլ, դու։
Հերիք է մարդկանց մոլորեցնես։
Այլևս չի անցնելու։
No pasarán!!!»