Ադրբեջանցիք չհասան իրենց նպատակին. Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ակնայի կողմից դեպի Ստեփանակերտ առաջին հումանիտար բեռն ունի բացառապես ռուսական ծագում: Այն որևէ ձևով կապված չէ Ադրբեջանի հետ, այլապես հիմա ալիևյան ԶԼՄ-ները կպայթացնեին աշխարհն իրենց դահիճային հումանիզմով (նիկոլական ոճի մեջ):

Ադրբեջանցիք այս հարցում չհասան իրենց նպատակին: Նրանք փորձում էին ռուսական կողմին համոզել, որպեսզի ՌԴ հումանիտար աջակցության հետ միասին, նաև Արցախա-ադրբեջանական սահմանին կանգնած ադրբեջանական բեռնատարները մտնեն Ստեփանակերտ:

Դա չի հաջողվել, որովհետև նախ Արցախի համար այն կատեգորիկ անընդունելի է, և երկրորդ. կարծես թե ՌԴ-ն այլևս չի ցանկանում ընկրկել ալիևշինայի կամակորությունների առջև:

Այս խորհրդանշական ռուսական հումանիտար բեռը գուցեև փոխի Արցախի հարցի քաղաքական կարգավորման նիկոլա-թուրքական ներկայիս հունը:

Հայաստանի առաջնային խնդիրն իր դավաճաններից ազատվելն է:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930