Իմ կնոջ այցն Ուկրաինա պետք չէ քաղաքականացնել. Աննա Հակոբյանի` Կիև-Զելենսկի այցի, հանդիպումների մասին

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում  Նիկոլ Փաշինյանը հորդորեց իր կնոջ այցն Ուկրաինա չքաղաքականացնել։

«Իմ կնոջ այցն Ուկրաինա պետք չէ քաղաքականացնել, դա անհարկի քաղաքականացվում է»,- ասաց Փաշինյանը՝ մանրամասնելով՝ իր կինը երկար ժամանակ ներգրավված է «Առաջին տիկինների և ջենթլմենների միջազգային գործընկերության» մեջ։

«Նա դրա շրջանամներում մասնակցում է միջոցառումների, նման միջոցառում նաև Հայաստանում է նախատեսված։ Այստեղ չեմ կարծում, որ քաղաքական հետևություններ անելու անհրաժեշտություն կա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք՝ օրերս Աննա Հակոբյանը Կիևում էր, նա մարդասիրական օգնություն էր փոխանցել Ուկրաինային։ Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո էլ Ուկրաինայի ԱԳՆ հայտարարել էր, որ իրենց երկիրը չի ճանաչում Արցախի նախագահի ընտրությունները և աջակցում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930