
Անվանվել է օրական 10 րոպեում ուղեղի աշխատանքը բարելավելու միջոցը

Օրական ընդամենը տասը րոպե մարզվելը բարենպաստ ազդեցություն է ունենում ուղեղի աշխատանքի վրա, բարելավում է տրամադրությունն ու ճանաչողական կարողությունները։ Այս մասին, ըստ shantnews-ի՝ Daily Mirror-ին ասել է Լոնդոնի Քինգս քոլեջի պրոֆեսոր, ֆիզիոթերապևտ և հոգեկան առողջության հետազոտող Բրենդոն Սթաբսը։
Սթաբսը նշել է, որ տրամադրության վրա ազդեցությունը պայմանավորված է էնդորֆիններով, որոնք արտադրվում են մարզումների ժամանակ։ Բացի այդ, սպորտը, ըստ մասնագետի, նվազեցնում է անհանգստության մակարդակը։
«Մարզվելն օգնում է նվազեցնել անհանգստության մակարդակը ընդամենը տասը րոպեում», – նշել է գիտնականը:
Ֆիզիկական ակտիվությունը, ըստ Սթաբսի, լավ միջոց է ուղեղի այն հատվածի համար, որը պատասխանատու է հիշողության համար:
«Տասը րոպեանոց մարզումը խթանում է ուղեղի այդ հատվածը և ժամանակի ընթացքում կարող է իրական դրական փոփոխություններ առաջացնել»,- ընդգծեց մասնագետը։