«ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի կողմից հնչեցված «կռուտիտները» մեզ ստիպում է կողմնորոշվել, թե ինչպե՞ս և ու՞մ հետ ենք շարունակելու մեր պայքարը». Արշավիր Ղարամյան
Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Վերջին օրերին ՀՀ իշխող ռեժիմի և նրան սպասարկող տարբեր քաղաքական, հասարակական գործիչների հակառուսական հայտարարությունները, գործողությունները, ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի կողմից սեպտեմբերի 11-ին հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հնչեցված «կռուտիտները», գործընթացների յուրովի մեկնաբանումները ու դրան ի պատասխան` ռուսական կողմի արձագանքները տարբեր շրջանակների կողմից, մեզ` Արցախի ժողովրդին, իշխանություններին ստիպում է հստակեցնել մեր դիրքորոշում տեղի ունեցողի նկատմամբ և կողմնորոշվել, թե ինչպե՞ս և ու՞մ հետ ենք շարունակելու մեր պայքարը:
Այս ամենը պետք է հաշվի առնել հատկապես այն համատեքստում, որ Հայաստանի իշխանությունը հրաժարվել է Արցախի անվտանգության իր առաքելությունից և ամեն ինչ անում են իրեն հեռու պահելու Արցախի ճակատագրին վերաբերվող ցանկացած պրոցեսից»։