Երևանի Աջափնյակ համայնքում (Ֆիզգարադոկ) տեղի ունեցած ակցիայի ժամանակ բերման ենթարկված քաղաքացիներն ահազանգել են Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ:
Թուրքական TUSAŞ և Պակիստանի NESCOM ընկերությունները պայմանագիր են ստորագրել անօդաչու թռչող սարքերի մշակման և արդիականացման վերաբերյալ:
Օգոստոսի 21-ի ցերեկը, 22-26-ին` գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը քննարկել են Արցախում առկա հումանիտար ու սոցիալական խնդիրների լուծման քայլերը:
Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Մեզ անհրաժեշտ է Արտաքին գործերի նախարարություն, որը կկիսի քաղաքական պատասխանատվությունը երկրի այսօրվա և ապագայի համար». այս նախադասությունն այսօր արտասանել է վարչապետի պաշտոնը զբաղեցնողը Արարատ Միրզոյանին արտաքին գործերի նախարարությունում ներկայացնելիս:
Ուզբեկստանի իշխանություններն ընդունել են ևս 400 փախստականների Աֆղանստանից՝ նրանց ժամանակավորապես տեղավորելով ուզբեկա-աֆղանական սահմանին մոտ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է անանուն աղբյուրը:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարներն օգոստոսի 23-ին տեսակոնֆերանս կանցկացնեն՝ քննարկելու իրադրությունն Աֆղանստանում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպմանն ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
Հայաստանի և Արցախի համար այս բախտորոշ ու վճռական ժամանակահատվածում, հիրավի, անժխտելի է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և անձամբ Ձեր դերակատարումը պատերազմից արնաքամ եղած մեր Հայրենիքի նորովի վերընձյուղման, պետական, ազգային ու հոգևոր իրական արժեքների պահպանման և քարոզման գործում:
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ և շնորհավորել նրան ծննդյան 70-ամյակի առթիվ:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 21-ին Երևանում հանդիպել է 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված քաղաքացիների խնդիրներով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչների հետ։
«Թալիբան» շարժման անդամների կողմից առևանգված ավելի քան 150 Հնդկաստանի քաղաքացի ազատ են արձակվել: Այս մասին հայտնել է The Times of India թերթը:
Վրաստանում օգոստոսի 21-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4901 նոր դեպք: Ինչպես փոխանցում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 510.941 է:
Ինդոնեզիան Աֆղանստանից տասնյակ մարդկանց տարհանելուց հետո որոշում է ընդունել, որ այդ երկրի իր դիվանագիտական ծառայությունները կշարունակի մատուցել արդեն Պակիստանից: Այս մասին Ջակարտայի Հալիմ ռազմական օդանավակայանում հայտարարել է Ինդոնեզիայի արտգործնախարար Ռետնո Մարսուդին՝ այն բանից հետո, ինչ հայտնի դարձավ, որ ինդոնեզական օդուժն:
Նիկոլ Փաշինյանն այցելել է Արտաքին գործերի նախարարություն և ԱԳՆ աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Արարատ Միրզոյանին: Այս մասին հայտնեցին վարչապետի աշխատակազմից:
Հունաստանը 40 կիլոմետրանոց պատ է կառուցել և դիտարկման համակարգեր տեղադրել Թուրքիայի հետ սահմանին` զգուշանալով Աֆղանստանից փախստականների հնարավոր հոսքից։ Այս մասին հայտարարել է Հունաստանի քաղաքացիների պաշտպանության նախարար Միխալիս Խրիսոխոիդիսը:
Չինաստանի արտաքին գործերի նախարար Վանգ Յին շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ:
Օգոստոսի 3-ին, ժամը 19.15-ին, Երևանի Բաշինջաղյան փողոցում «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 81-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ոստիկանության պարեկային ծառայության 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները օգոստոսի 20-ին, ժամը 23.20-ին, Սայաթ-Նովայի պողոտայի և Տերյան փողոցի խաչմերուկից ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 35-ամյա Սուրեն Գ.-ին, որը օգոստոսի 16-ից խարդախության մեղադրանքով հետախուզվում էր ՌԴ Կրասնոդար քաղաքի ՆԳ վարչության կողմից:
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նիստը, որի առանցքում պետություն-քաղաքացիական հասարակություն արդյունավետ երկխոսության ապահովումն է:
2020 թվականին Արցախի դեմ սկսված լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները մինչ օրս շարունակվում են:
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը չի կալանավորվի։ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։ Դատարանի որոշման հրապարակումից հետո Ղուկասյանն ազատ է արձակվել՝ հենց դատական նիստերի դահլիճից։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան հայտնեցին ՔԿ-ից։
«Թալիբան» ծայրահեղական շարժման ներկայացուցիչներն առաջիկա շաբաթների ընթացքում կներկայացնեն նոր քաղաքական համակարգը, որով կիրականացվի Աֆղանստանի կառավարումը: Այս մասին Reuters-ին տված հարցազրույցում ասել է շարժման ներկայացուցիչը:
Միացյալ Նահանգները դատապարտում է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին վերջին էսկալացիան:
Շաբաթվա սկզբնամասում, օգոստոսի 16-ի գիշերն ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները կրկին սադրանքի են դիմել հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում` փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել։ Ծավալված փոխհրաձգության ընթացքում հակառակորդը տվել է առնվազն մեկ զոհ:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ամենայն Հայոց Կաթողիկոս եւ Ծայրագույն Պատրիարք, Նորին Սուրբ Օծություն Տեր-Տեր Գարեգին Երկրորդի հետ:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրատարի վթարով պայմանավորված, ս.թ օգոստոսի 21-ին ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 22-ը ժամը 09:00-ն կդադարեցվի Արարատի մարզի հետևյալ բնակավայրերի ջրամատակարարումը:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «2020 թվականին՝ մեկուկես ամսվա ընթացքում, խաղաղ պայմաններում հայկական բանակում 13 զինծառայող էր մահացել, սակայն ԶՈւ գլխավոր շտաբի պետը հայտարարել էր, որ չի պատրաստվում պաշտոնից ազատման դիմում գրել: Ավելին՝ ԶՈւ շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը ասել էր. «Մենք դեռևս 2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին Նախիջևանի կողմում զիջել ենք բավական մեծ տարածություն։
Երեւանից հեռու չլինեի, այսօր կլինեի կանաչ տարածքը պաշտպանող ֆիզգորոդոկցիների կողքին, որոնք այսօր բախվեցին նիկոլյան Հայաստանի հետ։
Կոլումբիայի իշխանությունները որոշում են կայացրել ժամանակավորապես իրենց երկրում բնակեցնել Աֆղանստանից փախստականների, ովքեր հետագայում պետք է տեղափոխվեն ԱՄՆ: Այս մասին հայտարարել է Կոլումբիայի նախագահ Իվան Դուկեն:
Ծայրահեղական «Թալիբան» շարժման ներկայացուցիչների կողմից օգոստոսի 15-ին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլ մտնելուց ի վեր երկիրը լքել են շուրջ 12 հազար օտարերկրացիներ և Աֆղանստանի քաղաքացիներ, ովքեր աշխատել են դեսպանատներում և միջազգային մարդասիրական կազմակերպություններում: Այս մասին Reuters-ին հայտնել է ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը: